Երկու ջազմենների համատեղ համերգը Հանրահայտ ջազմեններ Դանիիլ Կրամերը եւ Վահագն Հայրապետյանը փետրվարի 22-ին Տոլյատիի ֆիլհարմոնիայի բեմում կխոսեն ջազի լեզվով` հասանելի ցանկացած տարիքի ու ազգության մարդկանց համար: Ջազը եւ Դանիիլ Կրամերը անբաժանելի են: Նրա մասին ասում են, որ իր մատները կյանքի եւ սվինգի կայծեր են արձակում ստեղնաշարից: Նրա բնավորությունը բաղկացած է ջազային իմպրովիզներից: Հենց նա է տարածում ջազային վիրուս ամբողջ աշխարհով մեկ: “Ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում, եւ միգուցե իմ համերգները մանրադիտակային չափի կաթիլներ են, որոնք կօգնեն փոփ-արթից գոնե մի քանի մարդ փրկել”,- ասում է Կրամերը: Նա հաճախ ծիծաղում է, երբ իրեն “ջազի կենդանի դասական” են անվանում: Վերջերս ներկայացրել էինք մի նյութ մեր քաղաքի ջազի բարոմետր Վահագն Հայրապետյանի մասին` http://www.bravo.am/news/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/: Ահա թե ինչպես է նկարագրում նրան ռուսաստանյան լրատվամիջոցը. “Վահագն Հայրապետյան` երաժիշտ, կոմպոզիտոր, բարձրորակ կատարող, մարդ, ով փայլել է աշխարհի լավագույն բեմերում ամենապահանջկոտ հանդիսատեսի առջեւ այնպիսի հանրահռչակ ջազմենների հետ, ինչպիսիք են Իգոր Բուտմանը, Բարի Հարիսը, Էլվին Ջոնսը: Նա Հայաստանի լավագույն ստեղնաշարային գործիքներ նվագողն է, նա “տոն” մարդ է”: Այս ամենը միայն մեկ բացասական կողմ ունի, որ մենք չենք կարողանա ներկա գտնվել այս մեծությունների համերգին :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.tlt.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: