Մեկ ձեռքով 76 պտույտ եւ ռեկորդի հավաստագիր Մարտի 14-ին տեղի ունեցավ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանի մամուլի ասուլիսը, ով Լոնդոնից` Գինեսի գրքի տնօրենությունից ստացավ հերթական ռեկորդի հավաստագիրը: 2010 թվականի նոյեմբերի 13-ին նա պտտաձողի վրա մեկ ձեռքով կատարել է 76 պտույտ, ինչը համաշխարհային սպորտի պատմության մեջ բացառիկ երևույթ է: Մեկ ձեռքով պտույտներ կատարելու նախաձեռնությունը հենց Դավիթինն էր: Այս ամենին Դավիթը հասել է մեկ տարվա ընթացքում իրականացված պարապմունքների շնորհիվ: Այս ռեկորդը Դավիթը նվիրել է հարազատ համալսարանի 75-ամյակին:): “Այս ռեկորդը ինձ հոգեկան բավարարվածություն տվեց, նաեւ ճանաչում, շատ երջանիկ եմ, երբ ներկայացնում եմ պետությունս, դրոշս”,- ասաց ռեկորդակիրը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Դավիթ Ֆահրադյանի անցած ուղու մասին պատմող տեսանյութը: Ցուցադրվեցին նաեւ ռեկորդ սահմանելու հանրահայտ եւ տպավորիչ կադրերը: Դավիթ Ֆահրադյանն արդեն բազմաթիվ հրավերներ է ստացել արտերկրից, սակայն ժամանակի սղության պատճառով դեռեւս համաձայնություն չի տվել: Դավիթի խոսքերով, դեռեւս նոր ռեկորդ սահմանելու պլաններ չկան, սակայն կան ռեկորդին չզիջող այլ նախագծեր, որոնք կիրականացվեն շուտով: Դավիթ Ֆահրադյանը միակն է Հայաստանում, ով արժանացնել է երկու ռեկորդի հավաստագրերի: Հիշեցնենք, 2009 թ-ին համալսարանը դիմել էր Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ` Դավիթ Ֆահրադյանի՝ պտտաձողի վրա կատարած 350 պտույտն որպես ռեկորդ գրանցելու համար: Շատ շուտով տոնական միջոցառում կկազմակերպվի, որի ընթացքում Դավիթին կշնորհեն պատվավոր հավաստագիրը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: