×


Դեմի Մուր եւ Էշթոն Քաթչեր

Դեմի Մուր եւ Էշթոն Քաթչեր

Զույգն ամուսնալուծվում է Կնոջից 16 տարով երիտասարդ դերասան Էշթոն Քաթչերն ու Դեմի Մուրը համալրեցին 2011 թվականին ամուսնալուծվող զույգերի շարքերը: Լուրն առաջինը հայտնել է Դեմի Մուրը` “Associated Press” գործակալության միջոցով հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ: Դերասանուհին նշել է` վեց տարվա ամուսնական կյանքից հետո ամուսնալուծվելու որոշում կայացնելը բավական բարդ է եղել իր համար: Ashton Katcher and Demi Moor “Մեծ տխրությամբ եւ ցավով որոշում եմ կայացրել վերջակետ դնել իմ եւ Էշթոնի ամուսնությանը: Որպես կին եւ մայր ունեմ որոշակի արժեքներ եւ պարտականություններ, որոնք սուրբ եմ համարում: Եվ հենց այդ պատճառներից դրդված` որոշել եմ առաջ շարժվել, բայց արդեն` միայնակ’’,- ասել է Դեմին: Դեմին չի պարզաբանել, թե ինչ սրբությունների մասին է խոսքը: Հավանաբար, դերասանուհին նկատի ունի ամուսնու դավաճանությունը: Հիշեցնենք, Քաթչերների ընտանիքում խնդիրներ ծագեցին մի քանի ամիս առաջ, երբ զույգը պատրաստվում էր նշել ամուսնության հերթական հոբելյանը: Այդ օրն Էշթոնը նախընտրել է անցկացնել երիտասարդ աղջիկների հետ: Հետագայում լրատվամիջոցներն անդրադարձան դրան` տարածելով նաեւ երեկույթի ժամանակ արված լուսանկարները: Ամուսնու դավաճանությունների մասին լուրերը Դեմիին նյարդային վիճակի են հասցրել, դերասանուհին զգալիորեն նիհարել է: Ընտանիքը փրկելու վերջին փորձը եւս ապարդյուն է անցել. զույգի` միասին անցկացրած արձակուրդը նրանց չվերամիավորեց: Sara Lil Էշթոն Քաթչերն էլ “Twitter”-ի իր էջում է հայտարարությամբ հանդես եկել. “Ես հավերժ կգնահատեմ այն ժամանակը, որ Դեմիի կողքին եմ անցկացրել: Ամուսնությունը կյանքում ամենաբարդ երեւույթներից մեկն է: Դժբախտաբար, երբեմն  այն անհաջողությամբ է ավարտվում’’: Համատեղ վեց տարվա ընթացքում զույգը վաստակել է 290 միլիոն դոլար, որն էլ այժմ պետք է կիսվի երկու հավասար մասի:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW