Բեքհեմները դուստր են ունեցել :) Մի քանի օր առաջ` հուլիսի 7-ին, հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը Facebook-ի էջում տեղադրել էր իր հղի կնոջ կիսամերկ լուսանկարը, որը գաղտնի էր նկարել մինչ վերջինս արեւային լոգանք էր ընդունում: Վիկտորիան ի սկզբանե հայտնել էր, որ “ի տարբերություն մյուս աստղերի` դեմ է իր փորիկը աշխարհին ցուցադրել եւ չի պատրաստվում մերկ լուսանկարվել որեւէ ամսագրի համար”:): Հուլիսի 10-ին տեղի է ունեցել այն, ինչին Դեւիդը, Վիկտորիան, իրենց երեք զավակն ու միլիոնավոր երկրպագուներ սպասում էին շուրջ 9-ը ամիս: Վիկտորիան աղջիկ է լույս աշխարհ բերել:): Լոսանջելեսյան “Cedars Sinai” հիվանդանոցում տեղի ունեցած ծննդաբերությունը լավ է ընթացել. Վիկտորիան ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով: Մի առիթով Դեւիդը հայտարարել էր` “իրենց ընտանիքի համար նորություն է, որ տանը վարդագույն իրեր են հայտնվելու: Արդեն ամեն ինչ պատրաստել են, անհամբեր սպասում են ու շատ անհանգստանում’’: 36-ամյա Դեւիդն ու 37-ամյա Վիկտորիան իրենց դստերն անվանել են Հարփեր Սեւեն Բեքհեմ: “Հուզմունքով շտապում եմ հայտնել, որ դուստր ենք ունեցել: Նա կշռում է 7 ֆունտ: Եղբայրները ուրախ են, որ քույրիկ են ունեցել: Շատ ուրախ եմ ու համբուրում եմ բոլորին’’,- Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք` զույգն ամուսնացել է 1999 թվականին եւ երեք զավակ ունի` 11-ամյա Բրուքլինը, 8-ամյա Ռոմեոն եւ 5-ամյա Քրուզը: BRAVO.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին ;) : Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` http://news.yahoo.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: