×


Դոնարա Մկրտչյան

Դոնարա Մկրտչյան

Մհեր Մկրտչյանի զավակների մայրը մահացել է 70 տարեկան հասակում հուլիսի 15-ին մահացել է Մհեր Մկրտչյանի երկու զավակի մայրը` Դոնարա Մկրտչյանը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված նախկին դերասանուհին կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Սեւանի հոգեբուժարանում: Մայր թատրոնի բեմում «Աշխարհն, այո, շուռ է եկել». «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի եւ 3 ժամ», «Հանրապետության նախագահը», «Սալեմի վհուկները» եւ այլ ներկայացումներում հանդես եկած դերասանուհին նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Մհերի արկածները» ֆիլմերում, ինչպես նաեւ «Գարնանային կատակներ» հեռուստաշարքում: Donara Mkrtchyan Անվանի հայ, թատրոնի եւ կինոյի մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը ցածրահասակ, բարեկազմ, շագանակագույն աչքերով Դոնարային հանդիպել է Երեւանի թատերական ինստիտուտի նախասրահում: Քննությունը տապալել վախեցող աղջկա ձեռքից ընկել է գիրքը, որը եւ վերցրել է Ֆրունզիկը, ով արդեն բավական ճանաչված դերասան էր հարազատ քաղաքում: Գյումրեցի Դոնարան Մհեր Մկրտչյանի օգնությամբ, բնականաբար, ընդունվում է ինստիտուտ, հետագայում էլ իրեն դրսեւորում որպես վառ, էմոցիոնալ դերասանուհի: Դոնարայի հոգեկան անհավասարակշռությունը դեռ ուսանողական տարիներին է նկատվել: Մհեր Մկրտչյանի ընկերները փորձել են ետ կանգնեցնել իրեն ամուսնության մտադրությունից, բայց դերասանը չի փոխել որոշումը: Դստեր` Նունեի ծննդից հետո զույգը սկսել է ապրել Աբովյան փողոցում գտնվող երկու սենյականոց բնակարանում: Հետագայում Դոնարան սկսել է իրեն տարօրինակ պահել, խանդի հողի վրա նույնիսկ հասարակական վայրերում ամուսնու ներկայությամբ սկանդալներ հրահրել: Դերասանուհու ինքնազգացողությունը, հակառակ Մհեր Մկրտչյանի հույսերին, դեպի լավը չի փոխել անգամ որդու ծնունդը: Իսկ զավակների մահվան մասին հոգեբուժարանում անցկացրած տարիների ընթացքում Դոնարա Մկրտչյանն  այդպես էլ չիմացավ: BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW