×


Եվա

Եվա

“Ուզում եմ՝ ճանաչեն ինձ:)” Շիկահեր երգչուհի Եվան օրերս ներկայացրել է իր առաջին ձայնասկավառակը: Խանութ-սրահներից մեկում կայացած շնորհանդեսին նրան շնորհավորել են ընկերները, երկրպագուներն ու գործընկերները: Նշենք, որ երկրպագուների թվում գերակշռում էին երիտասարդ տղաներն ու պատանիները: Եվան ձայնասկավառակն անվանել է “Ճանապարհներ”՝ իր առաջին ու ամենասիրելի երգերից մեկի անվանմամբ. “Այդ երգը շատ յուրահատուկ է ինձ համար, բայց որպես երգչուհի ինձ ճանաչում բերեց “Հեռացիր” երգը, որովհետեւ տեսահոլովակ ունեցավ”: Eva CD-ում ընդգրկված է տասը երգ, որոնցից են “Ճանապարհներ”-ը, “Ես, ես եմ”-ը, “Դու կաս”-ը, “Քոնն եմ ես”-ը, “Հեռացիր”-ը, “Հայ տղա”-ն ու  “All The Time”-ը. “Երգերի մեծ մասի հեղինակը ես եմ: Կարծում եմ՝ առաջին ձայնասկավառակի կարիքը վաղուց ունեի, բայց ձգձգում էի. ավելի շատ ուզում էի նոր երգեր ու տեսահոլովակներ ունենալ”: Ձայնասկավառակի լուսանկարների հեղինակը Եղյա Ներսեսյանն է. “Անկեղծ պետք է ասեմ՝ ուզում եմ CD-ս լավ վաճառվի, որ մարդիկ լսեն երգերս, ավելի լավ ճանաչեն ինձ”: Eva and Ara Gevorgyan “Շատ հավանում եմ Եվային”. Արա Գեւորգյան Երաժիշտ Արա Գեւորգյանը, որը ներկա էր շնորհանդեսին, երգչուհուն շնորհավորել է ու մաղթել հաջողություններ. “Շատ հավանում եմ Եվային, ցանկանում եմ լավ բազմաթիվ  երգեր, բեմեր ու ձայնասկավառակներ”: Երգչուհի Ժաննան Եվային վաղուց է ճանաչում. միասին աշխատել են ակումբներից մեկում: Նրա երգացանկից հավանում է “Հեռացիր” երգը: “Երգչի համար շատ կարեւոր է բոլոր երգերը մեկ սկավառակում հավաքել ու ներկայացնել հանրությանը: Երբ իմ ընկերները լավ օր են ունենում, ես էլ եմ ուրախանում: Ուզում եմ, որ Եվան չփոխվի, երգի այն, ինչ սիրում է, երաժշտության մեջ իր ուրույն գիծն ունենա”: Eva 27-ամյա երգչուհին 2006 թվականին “Песня года Армении” մրցույթում ստացել է “Գրան պրի” մրցանակ, 2009-ին Մոլդովայում կայացած “Хрустальный аист” մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, “Golden Star Award”-ում 2010-ին դարձել է լավագույն փոփ-կատարող: Նաեւ փոքրիկ մենահամերգ է ունեցել Երգի պետական թատրոնում՝  նախորդ տարի իր ծննդյան օրը: Հունվարին Եվան մեկնելու է Միացյալ Նահանգներ. “Լոս-Անջելեսի “Ալեքս” թատրոնում համերգի եմ մասնակցելու: Օգտվելով առիթից` ուզում եմ նոր տեսահոլովակս այնտեղ էլ նկարել: Կարծում եմ՝ երկար չեմ մնա՝ մեկ կամ երկու ամիս”: Նշենք, որ Եվան աշխատում է մայրաքաղաքի ակումբներից մեկում, որտեղ էլ իր գործընկերների համար շնորհանդեսից հետո երգել է ու ներկայացրել ձայնասկավառակի երգերը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW