Մերկացած հայուհին ամենասեքսուալների թվում է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակն է օրերս հրապարակել “Maxim”-ը: Ցուցակում են նաեւ մեր երկու հայրենակցուհին. երգչուհի Եվա Ռիվասը քվեարկության արդյունքում հայտնվել է 97-րդ հորիզոնականում, իսկ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով մորական կողմից եւս հայ է, 44-րդն է: Ռուսաստանի կանայք ուղիղ մեկ ամիս մրցել են ամենասեքսուալների ռեյտինգում հորիզոնականներ զբաղեցնելու համար. քվեարկությունն ընթացել է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 22-ը: Եվ այսպես, “Ռուսաստանի 100 ամենասեքսուալ կանանց” ցուցակը գլխավորում է Մարիա Կոժեւնիկովան, ով հավաքել է 33 552 ձայն: Երկրորդ հորիզոնականում է Վերա Բրեժնեւան. գեղեցկուհին զիջում է Մարիային ընդամենը 764 ձայնով: Ի դեպ, Վերան հաղթող է ճանաչվել 2007 թվականին: Երրորդը Վիկտորիա Բոնյան է, ով անցյալ տարի ամենասեքսուալների ռեյտինգում երկրորդ հորիզոնականում էր հայտնվել: Չորրորդից տասներորդ հորիզոնականները զբաղեցրել են Ալինա Արցը, Զոյա Բերբերը, Նյուշան, Քրիստինա Ասմուսը, Դարյա Սագալովան, Աննա Սեդակովան եւ Maksim-ը: Ամենասեքսուալներին “Maxim”-ը կպարգեւատրի այս նոյեմբերի վերջին: Հաղթողը ամսագրի կողմից որպես նվեր “MAZDA MX-5” մակնիշի ավտոմեքենա է ստանալու: Նշենք, որ Եվա Ռիվասը հանվել է Maxim-ի համար այս տարվա հունվարին:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` novostink.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: