×


Շակիրան հղի՞ է

Այս օրերին համացանցում ամենաթեժ քննարկվող թեմաներից է Շակիրայի հավանական հղիությունը: Լուրեր են պտտվում, թե երգչուհին եւ իր ներկայիս զուգընկերը` ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեն, իրենց առաջնեկին են սպասում:

Երգչուհի Շակիրան


Այս խոսակցությունների սկզբնաղբյուրներից  է “TV Notas’’ կայքը, որը նաեւ տեղեկացրել է, թե հղի երգչուհին իր սիրելիի հետ պատրաստվում է Բարսելոնում առանձնատուն գնել,  որպեսզի նորածին բալիկի հետ հենց այնտեղ ապրեն:

Շակիրան երկու ամսական հղի է, եթե հավատանք շրջանառվող լուրերին. փոքրիկը լույս աշխարհ կգա մինչեւ տարեվերջ:): Նշենք, որ բացի մայրանալու մասին խոսակցություններից, օրերս քննարկվել է նաեւ երգչուհու՝  “Playboy’’ ամսագրի համար մերկանալու լուրը, որը նա հերքել է. “Մի հավատացեք այն ամենին, ինչ ասում են: Սխալ տեղեկություն է տարածվել: Ով գիտի՝  հաջորդ շաբաթ իմ մասին ինչ կգրեն…’’:

Ժերարդ Պիկեն եւ Շակիրան


Իսկ հղիությունը հերքող հայտարարությամբ Շակիրան դեռեւս հանդես չի եկել:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` TV Notas

Կարդալ ավելին

Quality Sign BW