×


Էմմի

Էմմի

Ո՞ւմ է մեղադրում երգչուհին իր  “ձախողման” համար “Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան ներկայացուցիչը` Էմմին, ամիսներ անց անկեղծացել է մրցույթի թեմայով: Ինչո՞ւ է երգչուհին Դյուսելդորֆում իր ելույթը ձախողված համարվում, ինչո՞ւմ է իրեն մեղադրում եւ ի՞նչ խորհուրդ է տալիս “Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան պատվիրակությանն ու ներկայացուցչին` BRAVO.am-ի հետ զրույցում: “Ինչպես յուրաքանչյուր մրցույթ,  “Եվրատեսիլ”-ն եւս ունի շատ լավ աշխատանքի պահանջ, որը կատարելու համար պետք է ունենալ ճիշտ գծված նախագիծ եւ մարդիկ, ովքեր մինչեւ վերջ կհովանավորեն, կծախսեն գումարներ, որոնք պետք են: Խնդիրը ոչ թե երգի, այլ PR-ի մեջ է, քանի որ երգը մինչ օրս հնչում է եվրոպական տարբեր երկրների հեռուստահաղորդումների ընթացքում, սրճարաններում”,-նշել է երգչուհին: Emmi Էմմին BRAVO.am-ին ասել է` “Եվրատեսիլ 2011”-ի ժամանակ չի եղել այնպիսի PR, ինչպիսին եղել է նախորդ տարիների ընթացքում. “Երեւի թե թիմը, որն աշխատում էր “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակությունում,  նոր էր, մինչ այդ  չէր եղել մրցույթի կազմակերպման գործերում: Երբ յուրաքանչյուրն իր աշխատանքն էր անում, ամեն ինչ նորմալ էր, ուղղակի պետք էր ամեն ինչ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով մատուցել: Համոզված եմ, որ իմ չանցնելու շնորհիվ ավելի կլրջանան, այլ ձեւով կնայեն աշխատանքին, իսկ հաջորդ մասնակիցներին այսքան մեծ փոս չեն գցի, ինչպես ինձ արեցին: Երգիչը “Եվրատեսիլ”-ի բեմում կարող է միայն երգել, կարող է անգամ չերգել, բայց ինչ-որ տեղ գրավել...”: Երգչուհին նշել է, որ Հանրային հեռուստաընկերության հետ իր տարաձայնություններն ընդամենը “Եվրատեսիլ”-ի հետ են կապված, որն իր  համար զուտ շոու է. “Մեկ ելույթ, որը գուցե կարող էր, շատ ավելի լավը լինել, բայց չստացվեց: Համարում եմ, որ չի ստացվել, ձախողվել է: Երբ պետք է ամեն ինչ ստացվի, ստացվում է: Ես պետք է անցած տարի Միհրանի հետ մասնակցեի, բայց... Իմ մեղավորությունն այն է , որ ես հավատում եմ մարդկանց,  նույնիսկ այս ամենից հետո հավատալու եմ: Ինչպես ասվում է` եթե առաջին անգամ քեզ խաբում են, խաբողն է մեղավոր, երկրորդ անգամ են խաբում` դու ես մեղավոր, որ հավատում ես նրան: Չեմ ուզում ոչ ոքի խառնել այս ամենին կամ մեղավոր համարել...”: Emmi Այնուամենայնիվ, երգչուհին հույս ունի, որ “Մանկական Եվրատեսիլ”-ից հետո Հանրային հեռուստատեսությունը կփորձի իր հետ խոսել  “չստացված” ելույթի  մասին, իսկ մրցույթի կազմակերպիչներին խորհուրդ է տալիս չհուզվել,  աշխատել ճիշտ գծված ծրագրով: Երեւանում կայանալիք “Մանկական Եվրատեսիլի 2011”-ի բեմում լինելու առաջարկ երգչուհին ստացել է Ամստերդամում`“Եվրատեսիլ”-ի գլխավոր աշխատակազմի կողմից, սակայն հայաստանյան պատվիրակության եւ Հանրային հեռուստաընկերության կողմից դեռ առաջարկ չի եղել: “Մեկ ամիս է մնացել, որի ընթացքում ինչ-որ բան հասցնելն անհնար է, բայց եթե հրավիրեն, մեծ սիրով կմասնակցեմ: Սա անձնական խնդիրների հետ կապ չունի, մենք հանրապետություն  ենք ներկայացնում, եւ եթե կարողանամ ինչ-որ բանով մեր դրոշին օգտակար լինել,  մեծ սիրով կանեմ”,- BRAVO.am-ին ասել է Էմմին: Emmi Երգչուհի այժմ համագործակցում է “եվրատեսիլյան” կայքերից մեկի հետ, որտեղ, որպես Հայաստանի ներկայացուցիչ եւ մրցույթին մասնակցած անձ, իր կարծիքն է հայտնում “Մանկական եվրատեսիլի 2011”-ի կազմակերպչական աշխատանքների, մեր ներկայացուցչի ու երգի մասին: Խոսելով Բաքվում կայանալիք մրցույթից` Էմմին ասել, որ կարեւորում է մեր մասնակցությունն այդ մրցույթին` նախընտրելի համարելով ռոքային կատարումը: Հաջորդ տարիներին, բայց ոչ 2012-ին, համաեվրոպական երգի մրցույթի բեմում կցանկանա տեսնել Ռազմիկ Ամյանին, Էրիկին, Մհերին եւ Իվետա Մուկուչյանին. “Եթե լավ առաջարկներ լինեն,  մենք ներկայանանք մեր ուզած կազմով, չի բացառվում, որ ես եւս հետագայում կլինեմ այդ բեմում”: Emmi Երգչուհին կրկին Միացյալ Նահանգներ է մեկնելու Երգչուհին այժմ մի նախագծի մասնակից է, որի շուրջ, ինչպես ինքն է նշել, շատ լավ թիմ է հավաքվել. “Այն կլինի 2012-ին: Կարծում եմ` իմ ստեղծագործական գործունեության ընթացքում նման մեծ նախագիծ դեռ չի եղել, այն կապված է նոր սինգլի հետ, երգի հեղինակը ԴերՀովան է, կատարում եմ ես, այն շատ դուր կգա Հայաստանի եւ սփյուռքի բնակիչներին”: “Համացանցում կա նաեւ Մարտին Կեզիչիի հեղինակած “Goodbye” երգի նոր տարբերակը, որի իրավունքները պատկանում են “Յունիվերսալ”-ին եւ Յոն Թաունին: Շուտով կլինի նաեւ Կարմեն Ռիզոյի հետ համագործակցության արդյունքում ծնված երգը”,- պատմել է Էմմին: Մինչ տարեվերջ կնկարահանվի “Goodby” երգի տեսահոլովակը, իսկ երգչուհու նոր երգերին կարող եք ծանոթանալ   Youtube-ի իր անձնական էջում: Երգչուհին չի բացառում, որ 2012-ին կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ,  որտեղ կլինեն ձայնագրություններն ու նոր համագործակցություններ, իսկ այնտեղ մնալու ժամկետը կախված է ծրագրերից: “Էմմի- Բ” պրոդյուսերական կենտրոնը,  Նադեժդա Սաարգսյանն ու ամերիկյան մի պրոդյուսերական կենտրոն այժմ բանակցություններ են  վարում հայաստանյան երկու հեռուստաընկերության հետ նոր նախագծի շուրջ, որը եթերում կլինի 2012-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW