×


Էմմի

Էմմի

Կհայտնվի՞  երգչուհին “Եվրատեսիլի” եզրափակչում “Եվրատեսիլ 2011”-ի կիսաեզրափակիչը չհաղթահարած մեր մասնակիցը մրցույթի եզրափակչում հայտնվելու հույսը չի կորցրել: “Boom-Boom” երգով Հայաստանը ներկայացնող  Էմմին դեռ Դյուսելդորֆում է, ավելին, նա մրցույթից դուրս մնացած եւս մի քանի մասնակցի հետ միասին բողոքարկել է “Եվրատեսիլ 2011”-ի արդյունքները: Emmy Հայաստանյան պատվիրակության բողոքը Եվրոպայի հեռարձակողների միությանը կայանում է նրանում, որ “Եվրատեսիլ 2011”-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը խոտաններով է հեռարձակվել մի շարք երկրներում. քվեարկողները չեն կարողացել sms-ներ ուղարկել, ինչպես նաեւ դահլիճում են տեխնիկական խնդիրներ եղել: Bravo.am-ին փոխանցեցին, որ բողոքարկման արդյունքները դեռ պարզ չեն. “Քիչ առաջ եմ խոսել Նադեժդա Սարգսյանի հետ: Ասաց` դեռ սպասում են պատասխանին”: Emmy “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին: Հաջողություն ենք մաղթում մեր մասնակցին: Թող արդարանա Էմմիի` եզրափակչում հայտնվելու հույսը: BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW