Երգչուհուն չեն հրավիրում “Մանկական Եվրատեսիլ 2011”-ին
BRAVO.am-ի հետ ունեցած վերջին զրույցում Էմմին նշել էր, որ Երեւանում կայանալիք “Մանկական Եվրատեսիլի 2011”-ի շրջանակներում ելույթ ունենալու առաջարկ ստացել է Ամստերդամում` “Եվրատեսիլ”-ի գլխավոր աշխատակազմի կողմից, սակայն հայաստանյան պատվիրակության եւ Հանրային հեռուստաընկերության կողմից դեռ առաջարկ չի եղել:
“Մեկ ամիս է մնացել, որի ընթացքում ինչ-որ բան հասցնելն անհնար է, բայց եթե հրավիրեն, մեծ սիրով կմասնակցեմ: Սա անձնական խնդիրների հետ կապ չունի, մենք հանրապետություն ենք ներկայացնում, եւ եթե կարողանամ ինչ-որ բանով մեր դրոշին օգտակար լինել, մեծ սիրով կանեմ”,- BRAVO.am-ին ասել էր Էմմին:
BRAVO.am-ն այս մասին խոսել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ մրցույթին ներկա լինելու կամ մասնակցելու առաջարկը պետք է արվի գրավոր:
“Մեկ-մեկ կարդում եմ հոդվածներ ու զարմանում` ինչպիսի հայտարարություններ են անում: Ես ներկա չեմ եղել այդ ընթացքում, նման բան չեմ հիշում: Չեմ կարող ասել, որ պաշտոնական նման հրավեր եղել է, որովհետեւ ցանկացած հրավեր արվում է մեր միջոցով: Կարող է ինչ-որ խնջույքի ժամանակ ասել են` բոլորս միասին ներկա գտնվենք "Մանկական Եվրատեսիլ 2011"-ին, միասին անենք, ուրախանանք, բայց հատուկ հրավեր մինչ օրս չի եղել”,- ասել է Գոհար Գասպարյանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի եւ Գոհար Գասպարյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: