Երգող աղջկա մենահամերգը կայացավ :) Հունվարի 30-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ Էմմիի մենահամերգը: Ինչպես հայտնի է Bravo.am-ի ընթերցողներին, համերգի ժամանակ երգչուհուն պետք է նվագակցեր ԱՄՆ-ից ժամանած «Fresh» բենդը: Համերգը բացվեց «Եվրատեսիլ 2010»-ի նախընտրական փուլում ներկայացված «Հեյ» երգով, սակայն Միհրանի փոխարեն Էմմիին ձայնակցեց «Fresh» բենդից Լմել Հյումեսը: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Էմմիի հին ու նոր երգերը, Նահանգներից ժամանած երաժիշտներն էլ անակնկալ մատուցեցին հայ հանդիսատեսին`հանդես գալով իրենց կատարումներով: Խոստացվածի համաձայն, անակնկալներ էլ եղան, որոնք մեծ ոգեւորությամբ ու բրավոներով (Bravo.am:)) էին ընդունվում հանդիսատեսի կողմից: Մենահամերգի թերեւս միակ տխուր կողմը երգչուհու համար ծնողների` Նադեժդա Սարգսյանի ու Դավիթ Բեջանյանի բացակայությունն էր. «Ծնողներս ինչ-ինչ պատճառներով ներկա չեն համերգին... առողջական խնդիրներն են պատճառը»,-համերգի սկզբում ասաց Էմմին, իսկ մի քանի երգ երգելուց հետո շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին. «Շնորհակալ եմ... զգում եմ, որ մենակ չեմ:)»,- երկրպագուներն էլ իրենց ծափերով հաստատեցին նրա խոսքը: Էմմին «Կամուրջներ»-ի իր կատարումը նվիրեց Ռիտա Սարգսյանին :) Էմմիի մենահամերգին իր ընկերներից, գործընկերներից ու երկրպագուներից բացի ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն, ում աջակցությամբ էլ կայացավ համերգը. «Շատ շնորհակալ եմ տիկին Ռիտա Սարգսյանին, ով մեզ օգնեց այս համերգի կայացման հարցում, ես գիտեմ , որ նա հիմա այստեղ է»,- ասաց երգչուհին ու «Կամուրջներ» երգի իր կատարումը նվիրեց առաջին տիկնոջը: Երգչուհին ասաց, որ համերգի սկզբում մի փոքր լարված էր, հետո սկսեց քայլեր անել, փոքր քայլերով կառուցել ու հասնել իր կամուրջին: Համերգի ընթացքում Էմմին երգեր նվիրեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարությանն ու իր հայրիկին: Կոմիտասը Էմմիի, Կամո Սերյանյանի ու «Fresh» բենդի մատուցմամբ «Եթե մենք հայ ենք, ուրեմն պետք է անդրադառնանք մեր ակունքներին. ես անդրադառնում եմ իմ ակունքին»,- ասաց Էմմին ու հանդիսատեսին ներկայացրեց խոստացված անակնկալներից մեկը` «Fresh» բենդի ու Կամո Սերյանյանի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից: Սեւամորթ տղաներն էլ մեծ պատասխանատվությամբ սկսեցին նվագել: Էմմիի հին եւ սիրված երգերի կողքին ոչ պակաս ծափահարությունների արժանացան նաեւ նոր երգերը, որոնց մեծ մասը ստեղծվել է ԱՄՆ-ում: Երգչուհին «Don’t Feel Good» -ի համար էլ շնորհակալություն հայտնեց երգի հեղինակ Լմել Հյումեսին, ով աշխատել է Ուիթնի Հյուսթոնի, Չակա Կանի, Ռեյ Չարլզի ու շատ այլ հայտնիների հետ: Համերգային ծրագրի ընթացքում Էմմիին մի քանի անգամ հաջողվեց ոտքի հանել հանդիսատեսին ու իր հետ երգել տալ: Հիշեցնենք, որ Էմմիի մենահամերգը կլինի նաեւ հունվարի 31-ին: Ինչպես եւ նախորդ համերգի ժամանակ, երգչուհուն կնվագակցի «Fresh» բենդը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: