Աննա Գրիգորյանը, վախը հաղթահարելով, օրեր առաջ գնացել է ձիարշավարան եւ լուսանկարվել ձիերի հետ:): Հաղորդավարուհի-մոդելը BRAVO.am-ին պատմել է, որ մի քանի մետր ինքնուրույն ձիավարելն իր կյանքի ամենաերջանիկ պահերից է եղել:
Աննա Գրիգորյանը
“Իրականում ես կենդանիներից վախենում եմ: Չնայած՝ ձիերն իմ ամենասիրելիներն են, բայց հեռվից էի հիանում ու մտածում` երանի ձիավարել սովորեմ: Երբ լուսանկարիչ Տուշոն պատմեց իր գաղափարի մասին, այնքան ոգեւորվեցի, որ չտեղեկացրի վերոնշյալի մասին:): Աշխատողների օգնությամբ հաղթահարեցի վախս, ամենաշատն ինձ օգնեց հենց ձիուկը, որովհետեւ ամեն ինչ հասկանում էր ու շատ բարի էր: Այնքան հաճելի է, որ կենդանին քեզ սիրում է ոչ թե սիրուն լինելուդ կամ գեղեցիկ խոսելուդ համար, այլ որովհետեւ դու մարդ ես:)”,-պատմել է նա:
Աննան համոզված է` եթե լուսանկարիչն ու մոդելը միմյանց չհասկանան, լավ արդյունքի չեն հասնի. “Լուսանկարիչների հետ կերպարս քննարկելուց հետո միայն անցնում եմ գործի: Այս անգամ Տուշո Բարսեղյանի ու վարսահարդար Նելլի Մենեջյանի օգնությամբ ստացանք այնպիսի կերպար, որը համահունչ կլիներ միջավայրին”:
Աննա Գրիգորյանը
“Հրաշալի յոթնյակ” ծրագրի հաղորդավար ու սցենարիստ Աննան կորպորատիվ համերգներ վարելուն զուգահեռ շարունակում է որպես մոդել, վերջերս էլ ավելի հաճախ որպես ֆոտոմոդել նկարահանվել. “Երկար ժամանակ է, ինչ լավ առաջարկներ չեմ ստանում, որոնք ինձ կհետաքրքրեն: Ես պատրաստ եմ նկարվել, որովհետեւ իմ մասնագիտությունն է, բացի այդ սիրում եմ մոդելի աշխատանքը”:
“Իմ արտաքինից չեմ դժգոհում”. Աննա Գրիգորյան
20-ամյա Աննա Գրիգորյանն առօրյայում գրեթե չի դիմահարդարվում, նախընտրում է սպորտային հագուստ, ավելին` երբեմն գնում է տղամարդու հագուստ. “Սիրում եմ տղամարդկանց համար նախատեսված բաժնից վերնաշապիկ, տաբատ գնել, մեկ-մեկ էլ հայրիկիցս “խլում” եմ նրա գոտիներն ու վերնաշապիկները, ձեւափոխում ու հագնում:)”:
Աննա Գրիգորյանը
Հաղորդավարուհին, գերադասելով իր բնական գեղեցկությունը, պլաստիկ վիրահատության չի դիմել, նշում է՝ դրան ոչ կողմ է , ոչ էլ՝ դեմ. “Ամենալավ ստեղծագործողն Աստվածն է, եւ եթե քեզ այդպիսին է ստեղծել, երեւի ճիշտ է, որ այդպիսին էլ մնաս: Ես իմ արտաքինից չեմ դժգոհում, բայց ինչպես յուրաքանչյուր մարդ, շտկումներ անելու ցանկություն ունենում եմ, թեեւ չեմ ուզում դա վերածել կոնկրետ քայլերի”:
“Գեղեցկությունն ու փողը սարսափելի հզոր զենք են”. Աննա Գրիգորյան
Աննան նաեւ պատմել է գեղեցիկի իր ընկալման մասին. “Գեղեցկությունը հարաբերական է. ինչը սիրում ես, քեզ համար դառնում է գեղեցիկ: Իմ պարագայում գեղեցկությունը պետք է համահունչ լինի քո ժեստերին, կանացիությանը, խոսելաձեւին, մարդկային կերպարին ու բնավորությանը: Գեղեցկությունը գումարի նման է. երկուսն էլ սարսափելի հզոր զենք են, ուղղակի պետք է ճիշտ օգտվել դրանցից: Երբ փողն ու գեղեցկությունը ծառայում են քեզ, դու ուժեղ ես, դրա միջոցով շատ բաների ես հասնում, իսկ երբ դու քո փողերի ու գեղեցկության գերին ես դառնում, դրանք միայն չարիք են բերում”:
Աննա Գրիգորյանը
“Ես արտաքինս որպես զենք չեմ օգտագործում, բայց ակամա ստացվում է:): Դա թողնում եմ աղջիկ-տղա հարաբերությունների համար. անձնականում կարող ես օգտագործել գեղեցկությունդ, իսկ աշխատանքի մեջ փորձում եմ լինել օբյեկտիվ. գործնականը մնում է գործնական”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի, Գագիկ Հարությունյանի, Վահան Ստեփանյանի, Արտաշես Մարտիրոսյանի, Կարեն Դավթյանի եւ Աննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: