×


Լեդի Գագա

Լեդի Գագա

Երգչուհին հրաժարվել է հարաբերություններ չունենալու խոստումից Էպատաժային, սկանդալային երգչուհի Լեդի Գագան կրկին հանդիպում է իր նախկին փեսացու, 32-ամյա բարմեն Լյուք Քարլի հետ: Հիմա կասեք` բայց այս նորության ի՞նչն է սկանդալային: Պարզապես մի քանի օր առաջ երգչուհին խոստացել էր սեռական հարաբերություններ չունենալ եւ ոչ մի տղամարդու հետ, որպեսզի կարողանա ամբողջ ուշադրությունը սեւեռել երաժշտության վրա: Lady Gaga Լեդի Գագան համոզված է, որ սեքսի ժամանակ տղամարդը տանում է իրենից իր ողջ ստեղծագործական էներգիան: Սակայն Տեխասի հյուրանոցներից մեկի կտուրին կատարված լուսանկարները վկայում են, որ երգչուհին հաստատ մոռացել է իր խոստման մասին: :) Հիշեցնենք, զույգը սկսել է հանդիպել, երբ Լեդի Գագան դեռեւս կրում էր իր իսկական անունը` Սթեֆանի եւ հայտնի չէր: 5 տարի առաջ նրանք բաժանվեցին Լեդի Գագայի` թմրադեղերից կախվածության պատճառով: Աղբյուրը` www.paparazzi.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW