Քանի՞ գլուխ ունի երգչուհին:)
Ինչպես արդեն հայտնի է, երգչուհի Լեդի Գագան ոչ ուտում է, ոչ խմում, միայն սկանդալային նոր կերպարներ է մտածում:): Այս անգամ նա զարդարել է “V” ամսագրի շապիկը` հերթական անգամ շոկահարելով հանդիսատեսին: Գագան ներկայացել է երեք գլխով:): Այս ֆոտոշարքը արվել է` ցույց տալու երգչուհու երեք տարբեր կերպարները:
Առաջին կերպարը բացահայտում է Գագայի մութ անկյունը` գոթական շպար, դեմքին` օղեր եւ այլ սարսափելի պարագաներ: Երկրորդ կերպարը ճապոնական փոփ-արտի ոճում է եւ ընդգծում է երգչուհու վառ կերպարը: Երրորդը բնական շպարով եւ տեսքով Գագան է. կարելի է ենթադրել, որ Գագան ուզում է ցույց տալ իր անմեղ կողմը:
Երեք գլխանի Գագային եւ նրա կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.spletnik.ru


×
4,362






