×


Լեոնարդո ԴիԿապրիո VS Ջոնի Դեպ

Լեոնարդո ԴիԿապրիո VS Ջոնի Դեպ

Հայտնի է ամենաբարձր վարձատրվող դերասանը Հոլիվուդում տեղի է ունեցել “աշխատավարձի’’ փոփոխություն:): Եթե մինչեւ 2011 թվականն ամենից բարձր վարձատրվող դերասանը համարվում էր Ջոնի Դեպը, այժմ նա դիրքերը զիջել է Լեոնարդո ԴիԿապրիոյին, ով “Forbes” ամսագրի տվյալներով` ամենակլորիկ գումարներն է ստանում դերերի համար: Johnny Depp Եվ այսպես, մեկ տարվա ընթացքում Լեոյին հաջողվել է վաստակել 77 միլիոն դոլար: Առաջին անգամ իր կարիերայի ընթացքում ԴիԿապրիոն դարձել է ամենաբարձր վարձատրվող “աստղը”: Ի դեպ, այս հարցում մեծ դեր է խաղացել Քրիստոֆեր Նոլանի “Սկիզբը’’ ֆիլմը, որտեղ Լեոն մարմնավորել էր գլխավոր հերոսին: Բացի այդ, անցյալ տարի հանրությանը ներկայացվեց եւս մեկ ֆիլմ դերասանի գլխավորությամբ` “Անիծվածների կղզին’’: Անցյալ տարվա առաջատարի` Ջոնի Դեպի գործերը այս տարի “վատ” են: Նա երկրորդ հորիզոնականում է իր վաստակած 50 միլիոն դոլարով:): Անցյալ տարի Ջոնին գրանցեց իր լավագույն դերերից մեկը Տիմ Բարտոնի “Ալիսա’’ ֆիլմում, իսկ “Տուրիստ’’ ֆիլմը ավելի քիչ գումար վաստակեց վարձույթում, քան ակնկալում էին հեղինակները: Այս ֆիլմում գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել Անջելինա Ջոուլին: Leonardo Dicaprio Ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակի երրորդ հորիզոնականում է Ադամ Սենդլերը: Նա 40 միլիոն դոլար է վաստակել: Չորրորդ տեղում է Վիլ Սմիթը` 36 միլիոնով: Ասում են` այդ ամբողջ գումարը նա վաստակել է “Սեւով մարդիկ’’ ֆիլմի սիքվելի համար: Հինգերորդ հորիզոնականում է Թոմ Հենքսը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին