Այսօր լրացել է հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի 30-ամյակը: Նա ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին` Երեւանում:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը
Լեւոնի ընկերը` գրոստմայստեր Գաբրիել Սարգսյանը, BRAVO.am-ին հայտնել է, որ հոբելյարն այժմ գտնվում է իսպանական Բիլբաո քաղաքում, որտեղ պատրաստվում է մասնակցել “Մեծ սաղավարտ”-ի եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլին. “Բազմիցս մեր ծննդյան օրերին եղել ենք մրցաշարերի մեջ եւ հատուկ չենք նշել”:
Լեւոն Արոնյանը
ՖԻԴԵ-ի` աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային ցուցակում աշխարհի ուժեղագույն 2-րդ շախմատիստին շնորհավորում է նաեւ BRAVO.am-ը` մաղթելով հաջողություններ ու շախմատային նորանոր հաղթանակներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լեւոն Արոնյանի “ֆեյսբուքյան” էջից


×
9,865






