×


Լիլի եւ Համո

Լիլի եւ Համո

“Ապերիկ կունենա աղջիկս” Լիլի Էլբակյանի եւ Համոյի դուստրն օրերս դարձել է երկու ամսական: BRAVO.am-ին դերասանուհին պատմել է, որ Էլմիրան ամբողջությամբ փոխել է իրենց կյանքը. սկզբում ամեն ինչ շատ բարդ է եղել, բայց շատ հաճելի. “Չէի պատկերացնում, որ նման խիստ ռեժիմ է լինելու. արդեն սովորել ենք:)”: Չնայած ծանրաբեռնվածությանը` դերասանուհին չի հեռացել թատրոնից, “Ռոմեո եւ Ջուլիետ” ներկայացմամբ մասնակցել է Շեքսպիրյան փառատոնին, հիմա էլ շարունակում է ստեղծագործական աշխատանքը: Lili Elbakyan and Hamo Լիլին ծրագրել է նոր ներկայացում բեմադրել, որտեղ կլինեն միայն ինքն ու ամուսինը, հայրիկն էլ` Արմեն Էլբակյանը, ուզում նոր գործ սկսել, որտեղ, ինչպես դերասանուհին է ասում, ինքն էլ է խաղալու: Լիլին օրերս նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի “Ձայն լռության” ֆիլմում, որտեղ կնկարահանվի նաեւ փոքրիկ Էլմիրան: “Եթե հետագայում աղջիկս ցանկանա շարունակել իմ գործը, դեմ չեմ լինի, դեմ չեմ լինի նաեւ, եթե ցանկանա բժիշկ դառնալ”,-ասել է դերասանուհին: Լիլին դստերը ամուսնուն` Համոյին է նմանեցնում. “Մեր մայրերին էլ է նման: Իր գոյությամբ արդեն իսկ ուրախացնում է ինձ, ամեն օր նոր բացահայտումներ ենք անում: Համոյին տեսնելուց սկսում է ծիծաղել, ինչը շատ հաճելի զգացողություն է մեզ համար: Ամեն ինչ հասկանում է ու լավ լսողություն ունի. երբ ձայնս փոխում եմ, նմանատիպ ձայնով է ինձ պատասխանում:)”: Hamo Փոքրիկ էլմին իրեն ավելի լավ է զգում, եւ, ինչպես Լիլին է ասում, չի լացում, երբ լինում է պապիկի` Արմեն Էլբակյանի եւ Համոյի հետ, Համոյի մայրիկի` տիկին Էլմիրայի մոտ հանգիստ քնում է, իսկ իր մայրիկի` Աննա Էլբակյանի հետ սիրում է խաղալ: “Բնավորությամբ էլ է Համոյին նման: Ամուսնուս մայրն ասում է, որ իր պես բարձր լացում է, համառությամբ էլ ինձ է նման:)”,- նշել է Լիլին: Մինչ Էլմիի ծնունդը, մայրիկը ցանկացել է  չորս երեխա ունենալ, բայց  հիմա մտածում է, որ բարդ է: “Այնքան մեծ հաճույք է, որ կուզեի 14-ն ունենալ, բայց ժամանակի հարցն է: Կարծում եմ` մոտ երկու տարուց ապերիկ կունենա աղջիկս: Սկզբում ուզում էի տղա ունենալ, բայց հիմա հասկանում եմ, որ աղջիկն այլ է, միգուցե տղան էլ ուրիշ հաճույք է... Համոն էլ էր աղջիկ ուզում, բայց դե երեխան երեխա է”,-ասել է Լիլի Էլբակյանն ու հավելել, որ չնայած  Էլմին դեռ չի խոսում` արդեն իր ընկերուհին  է դարձել. Դերասանուհին անընդհատ զրուցում է նրա հետ ու կիսվում իր մտքերով:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW