×


Կաղանդ պապ

Կաղանդ պապ

“Ձմեռային փառատոն 2010”-ը հատուկ հյուր կունենա Ձմեռային շքերթով դեկտեմբերի 25-ին կմեկնարկի “Ձմեռային փառատոն 2010”-ը` իր ձմեռային խաղերով, տոնածառերի ցուցահանդեսով, ամանորյա տոնավաճառներով, արծաթե եւ ոսկե երեկույթներով: Փառատոնի շրջանակներում Սիրահարների այգում “Երաժշտական օրեր” տոնական համերգների շարք կիրականացվի` համեմված “ArtVoices”-ի ջազով, “Ռեինկարնացիա”-ի, “Exudos”-ի ռեգգիով եւ Սուրեն Առուստամյանի բլյուզով: Ազգային երաժշտության ու ռոք համերգներ էլ կլինեն, DJ Vakcina-ն ակումբային երաժշտություն կհնչեցնի:): Կաղանդ պապը ներկա կլինի Ձմեռային փառատոնի շրջանակներում իրականացվելիք բոլոր միջոցառումներին Ձմեռային փառատոնի չորրորդ հայտնությունը կամփոփվի հունվարի 5-ին կայանալիք երեկույթով: “Ուզում ենք երեւանյան տոների ավանդույթ ձեւավորել: Օրինակ` աշխարհում բոլորը Նոր տարի են նշում, իսկ Ամանորը միայն մերն է: Պետք է հասկանանք` ինչով է տարբեր, առանձնահատուկ դարձնենք եւ մատուցենք նաեւ միջազգային ասպարեզին. կարողանանք ասել` եկեք, տեսեք Հայաստանում մենք ինչպես ենք նշում Ամանորը”,- դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի առաքելությունից խոսեց “Կանաչաստան” հ/կ նախագահ եւ “Ձմեռային փառատոն Հայաստան”-ի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը: Sarhat Petrosyan “Երիտասարդներով փորձենք մեր երեւանյան առօրյայի մեջ մտցնել նաեւ ոչ օգոստոսյան բացօթյա ժամանցը: Մեկ օրում չեն ստեղծվում ավանդույթները, բայց մենք պետք է այդ քաջությունն ունենանք: Քաղաքային ավանդույթների ստեղծման հարցում շատ անելիք ունենք: Օրինակ` այս տարի կարողացանք մասամբ իրականացնել երեւանյան հին ավանդույթներից` այգիներում բացօթյա կինոդիտումները”,- ասաց փառատոնի մշտական աջակից “Պողոսյան Պարտեզներ” ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանը: Կաղանդ Պապ. “Ուզում եմ, որ ձեր օջախներում խաղաղություն տիրի, սեր, հարգանք միմյանց նկատմամբ” Ձմեռային փառատոնի այս տարվա կարեւորագույն նախաձեռնությունը Կաղանդ պապին “կենդանացնելն” է: Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հայկական տարբերակը առաջինը այցելեց լրագրողներին:): “Իմ այս խորհուրդ կծիկներով ուզում եմ, որ ձեր օջախներում խաղաղություն տիրի, սեր, հարգանք միմյանց նկատմամբ: Շնորհավոր գալիք Ամանոր”,- ասաց Կաղանդ պապը: Ձմեռային փառատոնի այս տարվա կարեւորագույն նախաձեռնությունը Կաղանդ պապին “կենդանացնելն” է Կաղանդ պապի ժամանակակից կերպարը ստեղծվել է փառատոնի շրջանակներում անցյալ տարի անցկացված` Կաղանդ պապի վերհանման մրցույթի արդյունքում: Նա ներկա կլինի Ձմեռային փառատոնի շրջանակներում իրականացվելիք բոլոր միջոցառումներին: “Կաղանդ պապի կերպարը վերացական է եղել, մրցույթի արդյունքում ունեցանք զանազան կերպարներ` չոբանից մինչեւ արքա”,- նշեց Րաֆֆի Նիզիբլյանը: Ժամանակակից Կաղանդ պապին ճանաչեք հետեւյալ հատկանիշներով. նա հագնում է լական հեդի ձմեռային կոշիկներ, որոնք ժամանակին հայերն են հագել, գուլպաներն ու գլխարկը կարմիր են, քուրքի օձիքն ոչխարի մորթուց է, մեջքին կենաց ծառն է նկարված: “Կաղանդ պապի ժամանակակից հեքիաթն էլ կա, որ շուտով կտպագրվի եւ միջոցառումների ընթացքում կբաժանվի մասնակիցներին”,- ասաց փառատոնի նախագահը: Զմեռային փառատոն-2009 Սիրահարների այգում կազմակերպվող բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է լինելու: Ձեզ հետ կարող եք բերել հին եւ նոր խաղալիքներ, գրքեր եւ գրենական պիտույքներ, որոնք կփոխանցվեն “Զանգակատուն” հասարակական կազմակերպությանը: Վերջինս այդ ամենը կնվիրի կարիքավոր ընտանիքների երեխաներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/ եւ “Ձմեռային փառատոն”-ի կազմակերպիչների

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին