×


Կարլա, Քոլին, Քեթրին

Կարլա, Քոլին, Քեթրին

Ամենաէլեգանտ կանայք ու տղամարդիկ:) “Vanity Fair” ամսագիրը հրապարակել է ամենից էլեգանտ հագնվող կանանց եւ տղամարդկանց ցուցակը: Առաջնային հորիզոնականները գրոհել են քաղաքական գործիչների կանայք:): Carla Bruni Sarkozi Այսպիսով, ամենից էլեգանտ հագնվող կնոջ պատվավոր տիտղոսին է արժանացել Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին, ինչը զարմացրել է շատերին, քանի որ Նիկոլա Սարկոզիի կինը հղի է եւ ամենից էլեգանտը, ինչ նա կարող է այժմ ներկայացնել, հղիների համար նախատեսված զգեստերն են: Սակայն այդ զգեստներով եւս Կարլան  գրավիչ տեսք ունի: Երկրորդ հորիզոնականում է Կատարի Պետության էմիրի երկրորդ կինը` Մոզա Բին Նասեր Ալ Միսանդը, ով իր հանդերձներով ապացուցում է, որ Մերձավոր Արեւելքի ներկայացուցիչը նույնպես կարող է եվրոպացու տեսք ունենալ: Catherine Midlton Առաջին անգամ այս ցուցակում է հայտնվել եւ միանգամից երրորդ հորիզոնականը զբաղեցրել դքսուհի Քեթրին Միդլթոնը: Հավանաբար, Միացյալ Նահանգներ այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի կնոջ կրած հագուստը մեծ տպավորություն է թողել նորաձեւության քննադատների վրա: Սակայն Քեթրինը միակ “արքայական’’ ներկայացուցիչը չէ այս ցուցակում. Մոնակոյի արքայադուստր Շարլեն Ուիթսթոքը ամենաէլեգանտների ցուցակում 9-րդն է: Ահա եւ ամբողջական ցուցակը` 1.Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզի 2. Կատարի պետության էմիրի երկրորդ տիկին Մոզա Բին Նասեր Ալ Միսանդ 3. Դքսուհի Քեթրին Միդլթոն 4.Նախկին մոդել Անդրեա Դելալ 5.Դերասանուհի Քերի Մալիգան 6. Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Քրիստին Լեգարդ 7.Դերասանուհի Թիլդա Սուինթոն 8. Բանկատեր Լիզի Թիշ 9.Մոնակոյի արքայադուստր Շարլեն Ուիթսթոք 10. Էսթի Լաուդերի ժառանգորդ, “Origins and Ojon”-ի նախագահ Ջեյն Լաուդեր Վորշ Moza Bint Nasser Al-Missned Ներկայացնում ենք նաեւ ամենից էլեգանտ տղամարդկանց ցուցակը` հատուկ իգական սեռի ներկայացուցիչների համար:): Ամենաոճային տղամարդկանց  ցուցակը գլխավորում է ֆինանսիստ Արփադ Բասոնը: Ցուցակում են հայտնվել նաեւ երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ու դերասան Քոլին Ֆրթը: Ամբողջական ցուցակը հետեւյալն է` 1.Ֆինանսիստ Արփադ Բասոն 2.Դերասան Քոլին Ֆըրթ 3. Հույն մեծահարուստի ժառանգ Ստավրոս Նիարխոս 4. Դերասան եւ երգիչ Ջասթին Թիմբերլեյք 5. Ֆորմուլա 1-ի մասնակից Ջենսոն Բատոն Ամենաէլեգանտ զույգի տիտղոսին են արժանացել Բարաք եւ Միշել Օբամաներ զույգը: Ի դեպ,  երեկ` օգոստոսի 4-ին, Միացյալ Նահանգները նշում էր իր նախագահ Բարաք Օբամայի ծննդյան տարեդարձը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին