×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

“Clean party” նոր ջահելության հետ :) “Մեզ մոտ ամեն ինչ նոր ա, ամեն ինչ թարմ ա, եթե դու մեզ հետ ես, ամեն ինչ նորմալ ա....Քո հետ խոսում ա նոր ջահելությունը”. Սրանք Հ.Տ. Հայկոյի համերգային ծրագրի ժամանակ հնչած երգերից մեկի բառերն են, որտեղ ռեփերին ընկերակցում էին “Հայք” խմբի Նարեկն ու հայկական ռեփի “նոր ջահելությունը”` Էմիգրանտը, Մոսը, Սենչոն, Հավհանն ու Էդգարը: H.T.Hayko Երեկ “Պոետների տանը” կայացել է Հ.Տ. Հայկոյի համերգը, որն անցկացվում էր “Clean party”  խորագրի ներքո. ռեփերը եւ նրան ընկերակցողները երգել են մաքուր երգեր, որոնք զերծ են հայհոյանքներից ու ռեփին բնորոշ ոչ մաքուր արտահայտություններից: Հ.Տ-ն ռեփի երկրպագուներին տասնյակից ավելի ստեղծագործություններ է ներկայացրել, որոնց մեջ եղել է նաեւ վերջին տեսահոլովակի երգը` “Պրոֆեսոր Մարգարյան”-ը, էքսպերիմնետներով ներկայացել Նարեկի ու  նոր դեմքերի`ջահելների հետ, ովքեր “Պոետների տան”  անդամներ են: “Չեն ուզում, որ ռեփի համար լավ լինի”. Հ.Տ. Հայկո Հ.Տ. Հայկոն ակումբային բեմը կիսել է ընկերների հետ: Երեկոյի  ընթացքում ներկայացել է նոր անուն հայկական ռեփում` Էմիգրանտը, ում երգի` “Դիմավորեք”-ի պրեմիերան կայացավ հենց համերգային ծրագրի ընթացքում: Շուտով կներկայացվի նաեւ այս երգի տեսահոլովակը: Հովհանն ու Հ.Տ. Հայկոն “Հայկական ռեփը հիմա զարգացման փուլում է: Համոզված եմ` շատ լավ անուններ ենք ունենալու: Ես զարմացած եմ, ունենք տաղանդներ, եւ նրանց պետք է հասկանալ ու արտահայտվելու հնարավորություն տալ, իսկ մենք անում ենք դա”,- BRAVO.am-ին ասել է Հ.Տ. Հայկոն ու հավելել.“Եթե կան մեր գործին բացասական արձագանքողներ, ուրեմն չեն ուզում, որ ռեփի համար լավ լինի, հատկապես նրանք, որ էս ոլորտից են”: “Շատ ջահելներ կան, որ լիքը նոր բան են բերելու էս ասպարեզ, լիքը ասելիք ունեն ռեփում”,-   նշել է Նարեկը, ով եւս պրեմիերայով է հանդես եկել: “Կա պրուժին`ամորտիզացիայով”  երգի տեսահոլովակն էլ շուտով կլինի եթերում: “Պոետները” հավաքածուներ կթողարկեն “Հետագայում ուզում ենք հավաքածուներ թողարկենք, որտեղ կլինեն “Պոետների տան”  անդամների ստեղծագործությունները”,- BRAVO.am-ին ասել է Հ.Տ. Հայկոն: Ռեփերն այժմ ստեղծագործական բուռն շրջան է ապրում, պատրաստվում է մինչ տարվա վերջ ալբոմ թողարկել, զվաղվում է սկսնակ ռեփերների պրոդյուսինգով, իսկ գալիք տարում պլանավորում է մեծ մենահամերգով հանդես գալ: Այսօր “Պոետների տան”-ը կկայա Հ.Տ. Հայկոյի համերգի երկրորդ` “Dirty”  տարբերակը, որտեղ կլինիեն բաց ստեղծագործություններ ու սահմանափակ թվով մարդիկ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW