ԴիԿապրիոն հանդիպում է Անջելինա Ջոլիի կրկնօրինակի հետ Սեքս-խորհրդանիշ Լեոնարդո ԴիԿապրիոյին օրերս պապարացիները բռնացրել են նոր հերթական ուղեկցուհու հետ: Հայտնի դերասանն այժմ էլ սիրային կապի մեջ է ռումինուհի մոդել Մադալինա Գինիի հետ, ում Անջելինա Ջոլիի կրկնօրինակ են անվանում: Հիշեցնենք, որ Լեոն վերջերս է բաժանվել դերասանուհի Բլեյք Լայվլիից: Դերասանն այժմ բնակվում է Սիդնեյում, որտեղ ընթանում են նոր` “Մեծն Գեթսբի’’ ֆիլմի նկարահանումները: Պապարացիները լուսանկարել են Լեոյին, երբ նա ընկերների եւ թիկնապահների հետ գտնվել է լողափի սրճարաններից մեկում: Ականատեսների խոսքերով` դերասանն այնտեղ գտնվելու ողջ ընթացքում աչքը չի հեռացրել իր մոդել ուղեկցուհուց, ով էլ իր հերթին ժպտացել եւ կոկետություն է արել դերասանի հետ: Հետո ԴիԿապրիոն վճարել է ընկերների փոխարեն եւ հեռացել թխահեր մոդելի ուղեկցությամբ: Քիչ ուշ նրանց արդեն լուսանկարել են ԴիԿապրիոյի հյուրանոցի համարի պատշգամբում: Նշենք, մոդելի շուրթերը եւ ոճը հիշեցնում են դերասանուհի Անջելինա Ջոլիին: Այնպիսի տպավորություն է, որ դա գեղեցկուհուն նույնիսկ դուր է գալիս:): Լուրերի համաձայն` Մադալինայի շուրթերը պլաստիկ վիրաբուժության արդյունք են: Մադալինան այժմ բնակվում եւ աշխատում է Իտալիայում` նկարահանվելով ներքնազգեստների եւ լողազգեստների գովազդներում: Մինչեւ ԴիԿապրիոն, մոդելը բուռն սիրավեպ է ունեցել երգիչ Էրոս Ռամազոտիի հետ, ում տեսահոլովակում էլ նկարահանվել է: Մոդելի եւ դերասանի միասին գտնվելու ժամանակ պապարացիների ֆիքսած կադրերը, ինչպես նաեւ Մադալինայի` ներքնազգեստի գովազդի համար արված ֆոտոշարքը առաջարկում ենք դիտել ստորեւ: Ներկայացնում ենք նաեւ Էրոս Ռամազոտիի` Մադալինայի մասնակցությամբ տեսահոլովակը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` eg.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: