×


Մարի

Մարի

Ինչե՞ր են կատարվել երգչուհու CD-ի շնորհանդեսին “Շնորհակալ եմ, որ ձեր թանկ ժամանակից տրամադրել ու ինձ հյուր եք եկել: Կներեք, որ մի քիչ սպասեցրի, շատ հուզված եմ”. Մարին, մոտ 30 րոպե ուշանալով, այսպես է ողջունել իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին եկած հյուրերին: Mari Պարզվում է՝  երգչուհին այնքան է հուզվել, որ վերջին պահին չի կողմնորոշվել` գալ, թե՝ ոչ, բայց եկել ու լուսանկարվել է ընկերների, երկրպագուների հետ, իր մաղթանքները գրել “Dream” CD-ի վաճառված առաջին օրինակների վրա:): BRAVO.am-ի հետ զրույցում Մարին նշել էր, որ իր առաջին ձայնասկավառակն արդեն իրականություն դարձած երազանք է: Երգչուհու համար հուզվելու առիթ է դարձել նաեւ այն, որ “իր երազած օրն անցկացրել է իրեն սիրող մարդկանցով շրջապատված”: Մարիին ամենից շատ նվիրել են ծաղիկներ, դրանց կողքին կար եւս մեկ նվեր՝ իր իսկ դիմանկարը, որը երգչուհին շատ էր հավանել:): Marianna Hovhannisyan, Arevik and Anushik Alaverdyans Ձայնասկավառակների խանութ էին եկել Մարի Ավանեսյանի ընկերները, համակուրսեցիները, բարեկամները, դպրոցահասակ երկրպագուները: 12-ամյա Հասմիկը 18-ամյա երգչուհու երկրպագուներից է. “Մարիի երգերը միշտ լսում եմ: Շատ սիրուն է, չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ լավ աղջիկ է”: 11-ամյա Լիլիթն էլ վերջերս է իմացել Մարիի մասին. “Շատ եմ նմանեցնում Սելենա Գոմեսին, բայց Մարիի երգերն ինձ ավելի դուր եկան”: Մարիաննան ու Արեւիկը` Մարիի մասին :) Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը Մարիի հետ շատ մտերիմ է, ինչպես նշում է՝ Մարին իր փոքր քույրն է, ում  համար գրել է “Little Romance”-ի խոսքերը: Այս երգը եւս ընդգրկված է ձայնասկավառակում: “Մեր ընկերությունը շոու-բիզնեսից դուրս է, դեռ 5 տարեկանից տարբեր առիթներով շփվել ենք, բայց մտերիմ չենք եղել: Ավելի հասուն տարիքում մտերմանացանք, ընտանիքներով էլ ճանաչում ենք իրար”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մարիաննան՝ հավելելով, որ Մարիի երգացանկից ամենից շատ հավանում է “Սրտիկներ” երգը: Mari Անուշիկ ու Արեւիկ Ալավերդյան քույրերը եւս մտերիմ են Մարիի հետ: Երգչուհին սկզբում շփվել է Անուշիկի հետ, հետո ծանոթացել մյուս քույրիկի հետ:): “Միշտ ասում եմ, որ էստրադային ոճը չեմ սիրում, ինձ ավելի հոգեհարազատ է փոփ-ռոքը, բայց իր “Մի բուռ” երգը շատ եմ սիրում: Մարիին երիտասարդները սիրում են հենց ոճի համար”,-ասել է Արեւիկ Ալավերդյանը: Դառը սուրճ` ընկերուհիների համար:) Շնորհանդեսից հետո երեկոյան սրճարաններից մեկում տեղի է ունեցել երեկույթ, ուր հավաքվել էին բազմաթիվ երգիչներ, հաղորդավարներ՝ լսելու Մարիի կենդանի կատարումները: Երգչուհին իրեն “ողողել” էր վարդի թերթիկներով, հաղորդավար Արտակ Վարդանյանի օգնությամբ անց էր կացնում իր ակումբային առաջին մենահամերգը, կատարում իր երգացանկից երգեր, ինչպես նաեւ ռուսալեզու մի քանի ստեղծագործություն: Ներկաների թվում էր նաեւ Էմմին, ով մի փոքր ուշանալու պատճառով շատերի նման հեռվում կանգնած ունկնդրում էր Մարիին, ում ճանաչում է փոքր հասակից. “Հիշում եմ, երբ “Դո-ռե-մի”-ում Չարլիի մասին էր երգում, բոլորս շատ էինք սիրում համով, մռութիկ Մարիին: Կարծում եմ՝ նա լավ կանի, եթե իր երգացանկում ընդգրկի “Դառը սուրճ”-ի նման երգեր, քանի որ մեզ մոտ քիչ են այդ ոճի գործերը”: Mari Ի դեպ, “Դառը սուրճ”-ի մասին. Մարին անակնկալ էր պատրաստել իր երգչուհի ընկերուհիների համար: Անուշիկին եւ Մարիաննային հրավիրելով բեմ՝ հանձնեց “Դառը սուրճ” երգի տեքստը եւ հորդորեց նրանց տեղում երգել այն: Աղջիկները, միասին երգելով, հաղթահարեցին Մարիի փորձությունը եւ նրա կողմից ստացան ծաղիկներ: Ի դեպ, Մարին եւս կատարեց նույն երգը, որի ընթացքում ներկաներին սուրճ հյուրասիրեցին: Ա~խ, այդ ականջօղը ;) Մարին երգելու ընթացքում անընդհատ վայր էր գցում ականջօղը, որը փորձեց հանձնել Մարիաննա Հովհաննիսյանին, քանի որ վերջինս էր նվիրել, բայց հաղորդավար Արտակը, պատճառաբանելով, որ նվերը ետ չեն տալիս, որոշեց նվիրել այն Մարիի մյուս ընկերուհիներին՝ Պերճուհուն եւ Անուշին, ովքեր օգնել էին կազմակերպել երեկոն: Երիտասարդ երգչուհին չմոռացավ շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին, վերջում էլ կատարեց “Ադաջիո” երգը՝ արժանանալով ամենաբարձր ծափերին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW