Էկզոտիկ մրգերը, փղերը, R.I.O.-ն ու երգչուհին:) Մարիաննա Հովհաննիսյանի ամառային ճամփորդությունն իրականացել է: Երգչուհին ընտանիքի հետ մեկնել է Շրի Լանկա՝ 10-օրյա հանգստի, այնտեղից էլ ուղեւորվել Դուբայ, որտեղ անց են կացրել 5 օր: Շրի Լանկայում Մարիաննային ամենից շատ դուր են եկել փղերը:). “Այդ կենդանիներին շատ եմ սիրում: Մեծ հաճույք էր փղերին կերակրելը, լողացնելն ու շոյելը: Բնությունն անչափ շռայլ է տեղի բնակիչների համար. նրանք ապահոված են մթերքով, դեղաբույսերով, գեղեցիկ տեսարաններով”: Առաջին օրերին ուսումնասիրելով տեղանքը՝ երգչուհին տեսել է այն, ինչ պատկերացրել է մինչ մեկնելը: Հյուրանոցում էլ հանդիպել է հայտնի երգիչ R.I.O.-ին, ում հետ, ինչպես Մարիաննան նշեց, հետագայում միգուցե համագործակցեն. “Շրի Լանկան ընտրել էինք էկզոտիկ բնության ու հետաքրքիր մշակույթի համար: Հնարավոր էր մեկուսանալ ու լիովին լիցքաթափվել: Ամենաշատը էկզոտիկ մրգերն էի փորձում, շատ հավանեցի լիչին ու մարակույան”: Նրա խոսքերով` հնարավոր է՝ ոչ բոլոր զբոսաշրջիկներին դուր գա Շրի Լանկան. “Այնտեղ ճոխ ու զարգացած բաներ չկան, իսկական էկզոտիկ երկիր է: Եթե գնում ես տեսնելու հին մշակույթ ու հրաշալի բնություն, ապա գոհ կվերադառնաս, ինչպես՝ ես”: Մարիաննան այցելել է նաեւ Քենդի քաղաք, ուր գտնվում է Բուդդայի տաճարը. “Ասում են՝ այդտեղ պահվում է Բուդդայի ատամը: Մոմերի փոխարեն հավատացյալները լոտուս ծաղիկը դնում էին ջրի մեջ. հետաքրքիր վայր էր”: Երգչուհին նշեց՝ չէր կարող վերադառնալ առանց գնումներ կատարելու եւ մի քանի օր շրջել է Դուբայի առեւտրի կենտրոններով:). “Շրի Լանկան ու Դուբայը բեւեռներ են: Դուբայում առաջին անգամ չէի լինում, շոփինգի համար միշտ գնում ենք ու այնքան տարվում, որ ակումբներ գնալու ժամանակ չի լինում: Կարեւորը՝ զգեստապահարանս բավական թարմացրել եմ”: Մարիաննան երկար ժամանակ նորություններ չի ներկայացրել, խոստանում է ամառային ակտիվ հանգստից հետո աշնանը նոր ուժերով աշխատանքի անցնել. “Մի քանի դուետների առաջարկներ կան: Դրանցից մեկի երգը պատրաստ է, բայց դեռ չեմ նշի՝ ում հետ: R’n’B եւ ռեփ ոճերի միքս է, հավանաբար, տեսահոլովակ կնկարենք: Հեղինակային նոր երգեր էլ ունեմ, որոնք, անպայման, կլինեն իմ առաջին ձայնասկավառակում: Հիմնականում երգերիս խոսքերն ինքս եմ գրում, նաեւ ընկերներիս՝ Անուշիկ Ալավերդյանի, Մարիի, Նիկ Էգիբյանի երգերի համար էլ գրել եմ խոսքեր”: Առաջին ձայնասկավառակի թողարկմանը Մարիաննան երկար է պատրաստվում, դեռ չգիտի՝ այն երբ կլինի վաճառքում. “Երգերը կան, ֆինանսական խնդիր չկա, ուղղակի տեխնիկական փոքր խնդիրներ են, որոնք ավարտելուց հետո հուսով եմ՝ այս տարի կթողարկվի”: Երգչուհուց հետաքրքվեցինք՝ միգուցե երկար լռության պատճառը սիրահարված լինե՞լն է:). “Այժմ ամեն ինչ հրաշալի է: Գաղտնի չեմ պահում անձնականս, ուղղակի չեմ սիրում մանրամասներ պատմել: Եթե լինեն գլոբալ փոփոխություններ, կբարձրաձայնեմ: Ունեմ տղա ընկերներ, որոնց հետ տարբեր միջոցառումների եմ մասնակցում, այդտեղից էլ սկսվում են խոսակցությունները: Բազմիցս ինձ նշանել կամ ամուսնացրել են ինչ-որ մեկի հետ, արդեն սովորական են դարձել նման բամբասանքները: Դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, վաղ է այդ մասին խոսելը”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: