×


Միսթր X

Միսթր X

Երգիչն առանց դիմակի` երեւանյան մենահամերգին:) Նոյեմբերի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմում Արթուր Հակոբյանն  առաջին անգամ մենահամերգով ներկայացավ հանդիսատեսին… առանց դիմակի: :) Միսթր X-ը հայերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն լեզուներով բազմաժանր երգեր կատարեց. դասական ստեղծագործություններ, լատինաամերիկյան ռիթմեր, մեղեդային նոր գործեր, “Հիշում ու խենթանում եմ”, “Ադաջիո” ու այլ լսված երգեր::) Աննա Մայիլյանի հետ խոստացված զուգերգը եւս հնչեց, մեկ զուգերգ էլ հնչեց երգչի ու ոչ այնքան ճանաչված երգչուհի Հեղինե Ասատրյանի կողմից. խաղաղության մասին անգլալեզու երգ կատարեցին նրանք: Artur Hakobyan Համերգին մասնակցում էին Հանրային հեռուստառադիոընկերության սիմֆո-ջազ նվագախումբը Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Նախկինում Միսթր X` ներկայիս Արթուր Հակոբյանը երգեց “Այսօր”, այդ օրվա բոլոր հոբելյարներին շնորհավորեց, Չառլի Չապլինի “Smile” երգով էլ առաջարկեց ժպտալ::) Համերգի երկրորդ մասում երգիչը դիմեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ով եւս ներկա էր համերգին. “Հիշու՞մ եք, որ վերջերս Ալբանոն եկել էր ու “Volare” երգն էր կատարում, հիմա կլսեք իմ կատարմամբ:)”: Երգեց ու հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացավ: Artur Hakobyan Արթուր Հակոբյանը մենահամերգն ավարտեց խորհրդանշական երգով. “Ինձ համար շատ դժվար ժամանակ կյանքից հեռացավ հայրս: Նա ինձ ոգեշնչում էր, քննադատում, ես չկարողացա հաշտվել նրա կորստի հետ: Ընտանիքիս մասին չեմ խոսել, խորհրդավոր կերպարը չէր թողնում, չէի էլ ուզում պատմել կյանքիս մանրամասների մասին, բայց այս համերգն ուզում եմ ավարտել “Ավե Մարիա” երգով”,- ասաց երգիչը: Առաջիկա օրերին երգիչն իր գործընկերների հետ համերգներով հանդես է գալու Իրանում, հետագայում նախատեսում է մենահամերգով մեկնել Կանադա կամ ԱՄՆ, որոնց հետ կապված բանակցությունները դեռ ընթացքում են: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին