Դերասանուհին կտրուկ ծերացել է
Ժամանակակից ամենագեղեցիկ դերասանուհիներից Մոնիկա Բելուչին, ով սեպտեմբերի 30-ին կդառնա 47 տարեկան, թույլ է տվել, որպեսզի իրեն արհեստականորեն ծերացնեն: Եվ այդ ամենը` հանուն “Rhino Season”-ի:):
Կինոդիվան, ով միշտ հանդես է եկել ճակատագրական եւ գայթակղիչ գեղեցկուհիների դերերում, առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար էլ անսովոր` ծեր կնոջ կերպարում:
Ըստ նոր ֆիլմի սցենարի` Մոնիկան որդի ունի, ում դերում էլ հանդես է գալիս շվեդական հայտնի երգիչ Արաշը: “Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել ֆիլմում, շատ ուրախացա, որովհետեւ այն իրանական ազգի մասին է, որի մասնիկն էլ ես եմ: Հետո ինձ ասացին, որ գլխավոր դերում հանդես է գալիս Մոնիկա Բելուչին, եւ պետք է ասեմ` ինձ համար դա մեծ պատիվ է”,- նշել է երգիչը:
“Rhino Season” քաղաքական թեմայով ֆիլմը, որում տեղ է գտնվել նաեւ սիրային պատմության համար, մեծ էկրաններին կհայտնվի 2012-ին:
Կնճիռներն արդյո՞ք նվազեցնում են Մոնիկա Բելուչիի գեղեցկությունն ու հմայքը, դատեք ինքներդ ;):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` eg.ru


×
14,880





