×


Նելլի եւ Րաֆֆի

Նելլի եւ Րաֆֆի

“Ամուսինս չէր հավատում. շոկի մեջ էր” Նելլին ու Րաֆֆին սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:): Երգչուհու եւ ֆուտբոլիստի` օգոստոսին տեղի ունեցած ամուսնությանը BRAVO.am-ն անդրադարձել է: Ինչպես Նելլին էր պատմել, “ամուսնությունից հետո կյանքը դեպի լավն է փոխվել, իսկ մեղրամիսը կանցկացնեն ավելի ուշ”: “Րաֆֆին ազատ է. “Արարատ” ֆուտբոլային ակումբի այս տարվա աշխատանքն ավարտվել է, եւ պատրաստվում ենք մեկնել: Մեր ցանկությունն արդեն իրականանում է”, - մեկնելուց առաջ BRAVO.am-ին հայտնել է Նելլին: Ամուսինները որոշել են սկզբում ճամփորդել եվրոպական երկրներով, հետո Նոր տարին դիմավորել Մոսկվայում՝ Րաֆֆիի ընտանիքի հետ. “Անպայման կլինենք Լեհաստանում, որտեղ հարազատ քույրս է ապրում, Իտալիայում, պլանավորում ենք նաեւ մեկնել Հոլանդիա: Հունվարի 10-ից հետո կվերադառնանք Հայաստան”: Nelly and Raffi Նելլի խոսքերով` բժիշկները չեն արգելում ինքնաթիռ նստել, ինքնազգացողությունը լավ է, իսկ երեխայի սեռը դեռ չեն պարզել. “Րաֆֆիին ուղղակի ասացի՝  հայր է դառնալու: Մի քանի օր ամուսինս չէր հավատում. շոկի մեջ էր:): Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին իրեն երջանիկ կհամարի՝  ունենալով այսպիսի ամուսին, որը հոգատար է դեռ չծնված երեխայի ու նրա մայրիկի նկատմամբ”: Երգչուհին այժմ կարդում է հղիների համար նախատեսված գրքեր. “Միասին էլ ենք կարդում ու ամեն էջից մեզ համար նոր բաներ հայտնաբերում: Օրինակ` 14-րդ շաբաթվանից մոր արգանդում գտնվող պտուղը սկսում է լսել: Որոշել ենք այնպիսի երաժշտություն միացնել, այնպես խոսել, որ հաճելի լինի նրան”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW