Երգչին երանության մեջ են գցել:) Նիկ Էգիբյանը “Եվրատեսիլ 2011”-ի Հայաստանի երգի մրցույթին մասնակցելու նպատակով երգ էր գրել, բայց. “Ինչ-ինչ պատճառներով իմ եւ Էմկայի համագործակցությունը չստացվեց”: “You Got Me High”-ը կատարում է հենց երգիչը, շուտով տեսահոլովակ էլ կներկայացնի:): Փոփ-հաուս ոճում երգը, Նիկի խոսքերով, սիրային է. “Թարգմանվում է “Դու ինձ երանության մեջ ես գցում”: Պարային, ակումբային կյանքի “առանձնահատկությունների” մասին երգ է”: “You Got Me High”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Նիկն է, գործիքավորել է Նիկը, ձայնագրել ու միքսել է կրկին Նիկը:): “Ինչպես միշտ”,- շեշտեց նա: “Տեսահոլովակը նկարահանելուց հետո ջազ-քավեր արեցի, որը շատ ավելի սիրվեց, քան օրիգինալ տարբերակը: Այն նույնիսկ նոմինացվեց “Վան” ռադիոյում` որպես ամսվա լավագույն ջազ կատարում”,- պատմեց երգիչը: Կուսանոցային չէ:) “You Got me High”-ի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը` Damian-ը: “Սյուժե չկա, դիմախաղի եւ կերպարների վրա է հիմնված, կիսակառույց տան մեջ ենք նկարահանել: Մի աղջկա համար եմ երգում, անունը Սեդա է: Նա իրականում շատ համեստ աղջիկ է:): Մասնագիտությամբ պարուհի եւ ֆոտոմոդելը տեսահոլովակումս ասես լեդի “վամպ” լինի: Բաց տեսարաններ չկան, բայց կուսանոցային կլիպ էլ չի”,- Bravo.am-ին ասաց Նիկը: “You Got me High”-ը երգչի նոր ձայնասկավառակի առաջին թրեքն է: CD-ն պլանավորում է ամռանը թողարկել: “Այն բաղկացած է լինելու 12 երգից` վեց էքստրեմալ արագ եւ վեց դանդաղ: Հաջորդ տեսահոլովակը, որ պատրաստվում եմ նկարահանել առաջիկայում, արդեն կլինի դանդաղ երգի հիման վրա”,-ասաց նա: Տեսահոլովակն արդեն պատրաստ է: Նիկն այսօր գնալու է` Սերժ Գաբյանից վերջնական տարբերակը վերցնելու: Պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Նիկ Էգիբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: