Ծնվե՜ց, դուստրը ծնվե՜ց:) Հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը տասից ավելի անգամ ծննդաբերեց:): Լրատվամիջոցները պարբերաբար հայտնում էին բարի լուրը, թեեւ 43-ամյա Կարլա Բրունին երեխային լույս աշխարհ դեռ չէր բերել:): Այս խառնաշփոթը զույգի` զավակի ծննդյան օրը գաղտնի պահելով էր պայմանավորված: Դեռ հոկտեմբերի սկզբին Կարլան տեղափոխվել էր Փարիզի հեղինակավոր “La Muette” ծննդատունը, որը մոդելի այնտեղ գտնվելու ընթացքում հսկվել է ոստիկանների կողմից: Եվ այսպես, Նիկոլա Սարկոզին չորրորդ անգամ հայր է դարձել: Զույգը դուստր է ունեցել: Աղջկա քաշի եւ հասակի մասին որեւէ տեղեկություն չկա: Նշենք, որ հղիության վերջին շրջանում Ֆրանսիայի առաջին տիկինը` մոդել Կարլա Բրունին, հայտնել էր, որ արդեն հոգնել է իր վիճակից եւ չի համբերում, թե երբ է երեխան լույս աշխարհ գալու: Ֆրանսիայի նախագահն էլ մեկ առիթով նշել էր, որ երեխայի համար անուն դեռեւս չեն որոշել: Սարկոզին լրագրողներին խնդրել էր իրադարձություններից առաջ չընկնել: Պարզվում է` հղիության ընթացքում Կարլա Բրունին կարդացել է հայտնի դասականների ստեղծագործությունները, լսել սիրելի երգիչների` Բոբ Դիլանի եւ Էմի Ուայնհաուսի երգերը: Հիշեցնենք, որ սա Կարլա Բրունիի երկրորդ երեխան է: Մոդելն առաջին անգամ ծննդաբերել է 2001 թվականին, երեխայի հայրը փիլիսոփա Ռաֆայել Էնտովենն է, իսկ չորրորդ անգամ հայր դարձած Սարկոզին երեք երեխա ունի նախորդ երկու ամուսնությունից: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: