×


Շոկոլադի օր

Շոկոլադի օր

Ակտիվացնում ենք երջանկության հորմոնները:) Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է: Քաղցր տոնն արդեն 16 տարի է` նշվում է: Շոկոլադի օրն անվանում են նաեւ քաղցրասերների մասնագիտական տոն:): Այն ծնունդ է առել  Ֆրանսիայում` 1995 թվականին: Chocolate day Շոկոլադը հազարամյակների պատմություն ունի: Կակաոյի առաջին պտուղները փորձել են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի հնդկացիները: Մայա ցեղերը պաշտել են կակաոյի Աստծուն եւ շոկոլադ էին ըմպում ծիսակատարությունների ընթացքում: Ացտեկները շոկոլադն աստվածների ուտելիք էին անվանում: Լեգենդի համաձայն` շոկոլադի հեղինակը Կեցալկոատլ աստվածն է, ով հայտնաբերելով կակաոյի պտուղներն իր այգում` աղացել է դրանք եւ խառնել ջրի հետ: Թանկարժեք շոկոլադը ժամանակին միայն մեծահարուստներին է հասու եղել` նախատեսված ընտրյալների համար, իսկ արդեն 20-րդ դարում “սեւ ոսկին” “գրավվել” է ամբողջ աշխարհի կողմից:): Grand Candy Շոկոլադասեր են նաեւ հայերը:): Իզուր չէ, որ 2010 թվականին  “Գրանդ Քենդի”-ն չորս օրում 4 տոննա 410 կիլոգրամ կշռով շոկոլադե սալիկ  պատրաստեց ու համաշխարհային ռեկորդ սահմանեց “Ամենամեծ շոկոլադե սալիկը” անվանակարգում: Ընկերության ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սա առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում: Ռեկորդակիր շոկոլադե սալիկը պատրաստվել է Գանայի հանրապետությունից ներմուծված կակաո հատիկավորի հումքից, նույն տեխնոլոգիայով, որով պատրաստվում է 70 տոկոսանոց դառը շոկոլադե սալիկը: Նման ռեկորդ նախկինում սահմանվել է 2007 թվականին Իտալիայում, այն 830 կգ-ով մեր շոկոլադե սալիկից թեթեւ է եղել: Շոկոլադասերներ, ակտիվացրեք երջանկության ձեր հորմոնները ;) : Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW