×


Պարալիմպիկ խաղեր

Պարալիմպիկ խաղեր

Հայ մարզիկները Լոնդոնում Սպորտային աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկի` 2012  թվականին Լոնդոնում կայանալիք պարալիմպիկ խաղերի մեկնարկին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: Մրցումներին մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 11 հայ մարզիկ: Պարալիմպիկ խաղերին մեր մարզիկները ներկայանալու են ծանրամարտ, լող, թեթեւ ատլետիկա, առագաստանավային եւ լեռնադահուկային սպորտաձեւերում: Հայ մարզիկները կմասնակցեն 2012 -ին Լոնդոնում կայանալիք պարալիմպիկ խաղերին “11 ամիս մինչ 2012 թվականի Լոնդոնի պարալիմպիկ խաղերը’’. այս խորագիրն է կրել երեկ “Գրանդ սպորտ’’  մարզաառողջարարական համալիրում բացված ցուցահանդեսն ու մարզաձեւերի ցուցադրությունը: Ներկաները դիտել են նաեւ պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալակիր բրիտանացի բարոնուհի Թանի Գրեյ Թոմսոնի մասին պատմող ֆիլմը` “See Britain’’ ֆիլմաշարից: Միջոցառմանը ելույթ են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ցուցահանդեսին ներկայացված 22 նկարում  հայ 11 մարզիկներն են, որոնց պարապմունքների ընթացքում լուսանկարել է Վիգեն Մնոյանը` ներկայացնելու մարզիկների` մասնակցության եւ հաղթանակի մեծ ցանկությունն ու պարապմունքների ընթացքում առաջացած դժվարությունները: Ի դեպ, լուսանկարների հետ մեկտեղ ներկայացվել են նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկների պատմությունները: Ցուցահանդեսին ներկայացված նկարներից Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ստացել տարբեր գույների թերթիկների միջոցով  քվեարկել առավել դուր եկած լուսանկարի համար: Քվեարկությունը շարունակվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ֆեսբուքյան էջում` http://www.facebook.com/britishcouncilarmenia , այնպես որ, դուք  նույնպես կարող եք ընտրություն կատարել:  Լավագույն երեք լուսանկարներում պատկերված մարզիկները եւս նվերների կարժանանան: Այսօր` սեպտեմբերի 29-ին, պարալիմպիկ մարզիկները “Փյունիկ’’ հաշմանդամների միության, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները բարձրացել են Արագած լեռան գագաթը: Այս խորհրդանշական քայլի միջոցով մարզիկները ցույց են տալիս հաղթանակին հասնելու իրեն պատրաստակամությունը: Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը նշել է` ոգեւորված եւ  ուրախ է  այս առիթով: “11 ամիս մինչ 2012 թվականի Լոնդոնի պարալիմպիկ խաղերը’’ խարագրով ցուցահանդեսին Մինչ 2012 թվականի պարալիմպիկ խաղերին մեկնելը, հայ մարզիկները կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամային սպորտին հատկացնում է 9-ը միլիոն դրամ: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշել է, որ այդ գումարով հնարավոր չէ արդյունքի եւ հաջողության հասնել`  համեմատության համար նշելով, որ “սովորական’’ սպորտին 4.2 միլիարդ դրամ է հատկացվում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս խոստացել է  պետական աջակցություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Պարալիմպիկ խաղերը սկիզբ են առել 1948 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ: Նեյրովիրաբույժ Լյուդվիգ Գուտմանի նախաձեռնությամբ` խաղերը կազմակերպվել են  Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Առաջին պարալիմպիկ խաղերը անց են կացվել 1960 թվականին` Հռոմում: Տեքսը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW