Աշխարհի ամենասեքսուալ կինը մերկացել է
Ճաշակին ընկեր չկա, իսկ “Esquire’’-ի “ճաշակով’’ աշխարհի ամենասեքսուալ կինը Ռիհանան է: Երգչուհին էլ որոշել է հաստատել եւ ամրապնդել իր տիտղոսը` մերկ լուսանկարվելով այս ամսագրի համար:
Ռիհանան իր մերկությունը թաքցնում է միայն մի քանի տերեւով: Բացի ֆոտոշարքից, ամսագրում տեղ է գտել նաեւ երգչուհու հարցազրույցը, չնայած նման նկարներից հետո դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի` ինչ է խոսում երգչուհին ;):
“Շրջագայությունների ընթացքում ատում եմ հյուրանոցներում մնալ, նախընտրում եմ գիշերել ավտոբուսում: Կարող եմ ուտել, քնել, լոգանք ընդունել այնտեղ, մի խոսքով ինձ ավելի հանգիստ եմ զգում ավտոբուսում: Ես շատ եմ մարզվում. անհատական մարզիչ ունեմ, ով պարապում է ինձ հետ` անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում: Շրջագայությունների ժամանակ ուտելուս գրաֆիկը փոխվում է, ինչը վատ ազդեցություն է ունենում կառուցվածքիս վրա, իսկ ես պետք է մշտապես լավ տեսք ունենամ’’,-նշել է Ռիհանան:
Երգչուհին խոստովանել է, որ ստեղծագործական կյանքում, ինչպես նաեւ արտաքին տեսքի հետ պատրաստ է ցանկացած փորձարկում կատարել, սակայն կան ոլորտներ, որտեղ նա չափազանց պահպանողական է. “Ուտեստներ ընտրելիս շատ պահպանողական եմ, նոր կերակրատեսակներ չեմ սիրում փորձել”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: