Էդվարդի ու Բելլայի դերակատարներն իսկապե՞ս ամուսնացել են:) Ռոբերտ Փեթինսոնը սկանդալային հայտարարություն է արել. “Մթնշաղ’’ հայտնի ասքի հերոսների` Բելլայի ու Էդվարդի մասին խոսելիս դերասանը հետեւյալն է նշել. “Տեխնիկապես մենք արդեն ամուսնացած ենք’’: Հիշեցնենք, որ ասքի չորրորդ մասի ամենակարեւոր եւ սպասված պահը հենց հերոսների ամուսնության արարողությունն է: Ստոքհոլմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փեթինսոնը պատմել է, որ նկարահանումների համար իրական քահանա է հրավիրվել, ով տեղը տեղին անց է կացրել սպակադրությունը:): “Չնայած մեր միությունը դեռ օրենքով հաստատված չէ, Աստծո առջեւ մենք արդեն տեր եւ տիկին ենք’’,- ասել է աղջիկների սիրելի սրտակեր Ռոբերտը: Քրիսթեն Ստյուարտը ներկա չի եղել լրագրողների հետ հանդիպմանը, սակայն “GQ” ամսագրին վերջերս տված հարցազրույցում աղջիկը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է` հանդիպում է Ռոբերտ Փեթինսոնի հետ: Դերասանների երկրպագուներն արդեն վաղուց են սպասում իրենց սիրելիների ամուսնությանը ոչ միայն ֆիլմում, այլ նաեւ իրական կյանքում:): “Մթնշաղ" ասքի չորրորդ մասի հատուկ ցուցադրությունը տեղի է ունեցել Հռոմում անցկացվող կինոփառատոնի շրջանակներում: Ի դեպ, այն արգելվել է 16 տարեկանից ցածր երեխաների համար չափազանց անկեղծ դրվագների պատճառով: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 16-ին:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.afisha.mail.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: