×


Սիսակ Ռաֆայելյան

Սիսակ Ռաֆայելյան

“Եթե կարողանայի շատ խոսել, չէի նկարի” Մայիսի 1-ին երեւանցիները  տխրել էին, որ աշխատավորների տոնը համընկել էր կիրակի օրվա հետ եւ ինքնըստինքյան հանգստյան էր:): Այդ օրը “Բյուրոկրատ” գրախանութում  տեղի ունեցավ 25-ամյա նկարիչ Սիսակ Ռաֆայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը:): Sisak Rafayelyan Ցուցահանդեսին ներկայացված նկարների  թեմատիկ շարքը Սիսակը նկարել է վեց ամսվա ընթացքում: Նա խոստովանեց, որ խիստ ինքնաքննադատ է, եւ չնայած այցելուների հիացական կարծիքներին` կատակեց. “Ձեռագիրս նույնն է: Ես ավելի շատ հին նկարներս եմ հավանում, դրանց մեջ կյանք կա, կարծես ապրում են: Իսկ այս շարքը ներկայացրի, որովհետեւ ինձ ասացին` ցուցադրեմ  նկարներս, միգուցե մարդիկ չհավանեն, ու էլ չնկարեմ”: Այս շարքը եւս կյանքի հետ է կապված. ներկայացված էին սկիզբն ու վերջը խորհրդանշող նկարներ: Նկարներից մեկում պատկերված մարդուկը զվարճալի գույնզգույն գուլպաներ է կրում: Սիսակի խոսքերով` հենց գուլպաներն են ոգեշնչել իրեն նկարել շարքը, ինչի համար օգտագործել է ակրիլ, թուղթ, տուշ եւ ամենից կարեւորը` ձեռք:): Exibition Սիսակը նկարել սկսել է դեռ մանկուց: “Ծնողները տանում են երեխաներին նկարչության, հաճախ չեն էլ հասկանում` ինչի համար: Երևի, ես էլ այլ մասնագիտություն կունենայի, եթե մանկուց չհաճախեի նկարչության”,- պատմեց  նկարիչը: Մանկական նկարչական խմբակ հաճախելուց հետո նկարիչը շարունակել է ուսումը Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, իսկ երրորդ կուրսից տեղափոխվել Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիա ու ավարտել գրաֆիկայի բաժինը: Սիսակը նկարազարդել է “Աշխարհի ազգերի հեքիաթներ” մանկական գիրքը, նաեւ ձեւավորել է սրճարանների ինտերիերներ: ''Չգիտեմ` հետո ինչ նկարներ  կամ ցուցահանդեսներ եմ ունենալու:  Հիմա զբաղվում եմ հայկական մտածելակերպով. մտածում եմ` ինչ անեմ, որ լավ լինի … Ու մտածում եմ:)”,- ասաց նկարիչը: Exibition Վառ գույներով նկարներ, զվարճալի անվանումներ ու հարցերին հակիրճ պատասխանող քչախոս նկարիչ. “Եթե կարողանայի շատ խոսել, չէի նկարի”,- ավելացրեց  նա:  Առաջարկում ենք դիտել Սիսակի աշխատանքները,  ու թող դրանք խոսեն հեղինակի փոխարեն:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW