×


Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյան

32 լուսանկար` 4 գիշերում Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի առաջին անհատական ցուցահանդեսն է տեղի ունեցել օրերս “Բյուրոկրատ’’ գրախանութում: Հայկական եկեղեցիները ցերեկվա ժամերին տեսել են շատերը, բայց քչերին է հաջողվել “որսալ” նրանցից բուրող առեղծվածային մթնոլորտը գիշերով: Սուրեն Մանվելյանին, ով մասնագիտությամբ նաեւ ֆիզիկոս է, հաջողվել է ֆիքսել եկեղեցիների գիշերային կյանքը եւ “Հայաստանի գիշերապատկերներ” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացնել 32 լուսանկար`աստղազարդ երկինք, եկեղեցիներ, խաչքարեր: Սուրեն Մանվելյանի աշխատանքներից 32 լուսանկարն էլ իրականացվել է չորս գիշերվա ընթացքում: Սուրենը դրանք անվանում է “անմոռանալի չորս գիշեր… գերեզմանոցում”:). “Քայլում ես գիշերը գերեզմանոցով, հանկարծ լապտերով մի տատիկի ես հանդիպում կամ պապիկի, շատ ռոմանտիկ է:): Ամենից երկար գիշերն անց եմ կացրել Նորավանքում, դա եւս կարելի է գերեզմանոց անվանել. շատերի շիրիմներն են գտնվում այնտեղ: Մնացած վայրեր ժամանում էինք գիշերվա ժամը երկուսին, եւ լուսանկարում էի մինչ առավոտյան ժամը 5-ը”: Իսկ  “դեպքի վայր’’ Սուրենը մեկնել է  երկու տարբեր վարորդների հետ: Առաջինը օգնել եւ աջակցել է նկարահանման ընթացքում, մյուսը չափազանց վախեցել է գերեզմաններից եւ նույնիսկ առաջարկել է թողնել Սուրենին մենակ եւ քաղաքում սպասել մինչ լուսանկարիչը կավարտի նկարահանումները:): Suren Manvelyan Հետաքրքիր պատմություն կա Թալինի եկեղեցու հետ կապված. Սուրենն ավարտել է ներսում ընթացող նկարահանումները, անջատել լույսերն ու … մոտիկից ծանոթացել եկեղեցու բնակիչների` չղջիկների հետ:): Նկարահանման վայրերն ընտրվել են մաքսիմալ մոտիկ լինելու նախապայմանով, որպեսզի առավոտյան Սուրենը “կազմ-պատրաստ եւ ճիշտ ժամին լինի աշխատավայրում”: Լուսանկարիչը մտադրված է շարունակել այս լուսանկարների շարքը եւ ավելի “հեռու գնալ’’: Նման լուսանկարների շարք անելու գաղափարը ծնվել է դեռեւս 2007 թվականին: Այդ ժամանակ նա նկարահանել է ամենահայտնի տուրիստական 12 վայրերը` Գառնի, Գեղարդ, Սանահին, Հաղպատ… Դրանք տպագրվել են ամսագրում, իսկ գաղափարը մնացել է  դարակում մինչեւ 2011 թվականը: Սուրեն Մանվելյանի աշխատանքներից Աստղային երկինքը ֆիքսելու ցանկություն Սուրենը մանկուց ունի. նա երազել է աստղագետ դառնալ, փոխարենը դարձել է ֆիզիկոս: Առաջինը, ինչ Սուրենը լուսանկարել է իր կյանքում, 1999 թվականի աստղային երկինքն էր: Լուսանկարել է նաեւ լուսնի մակերեսը, աստղերը: Լուսանկարները մինչ այժմ էլ պահպանվում են: Վերջերս համացանցում բուռն քննարկվում էր Սուրեն Մանվելյանի հեղինակային լուսանկարների հավաքածուն: Նա լուսանկարում է մարդկանց եւ կենդանիների աչքերը մոտիկից: Նայելով նկարներին` դժվարությամբ ես հասկանում, որ դրանք աչքեր են, այլ ոչ թե մոլորակներ կամ մարդկությանն անհայտ երեւույթներ, ու անկախ քեզնից սկսում ես ուսումնասիրել սեփական աչքդ հայելում` համոզվելու, որ քո աչքերում եւս նույն “աշխարհից’’ կա:): Suren Manvelyan and Samvel Hovhannisyan Սակայն Սուրենը որոշում է աչքերի փոխարեն ցուցահանդեսին ներկայացնել եկեղեցիները. “Կարծում եմ` սա ավելի մոտ է հայերին, իսկ աչքերը համամարդկային արժեք են”: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կանաչ եւ դեղին թերթիկների վրա գրում էին իրենց անուններն ու գցում ապակե ամանի մեջ: Վերջում վիճակահանություն եղավ եւ առավել հաջողակ այցելուներից մեկը նվեր ստացավ Սուրեն Մանվելյանի լուսանկարներից մեկը: “Հայաստանի գիշերապատկերներ” ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները նաեւ վաճառվում են: Կարող եք դիտել, ինչու չէ, նաեւ գնել դրանք գրախանութից մինչեւ հոկտեմբերի 20-ը ;): Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/ եւ Սուրեն Մանվելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW