×


Վիլյամ եւ Քեթրին

Վիլյամ եւ Քեթրին

Էլեգանտ նորապսակների ընթրիքը:) Հունիսի 9-ին Լոնդոնում կայացավ “Absolute Return For Kids” կազմակերպության բարեգործական թվով 9-րդ ընթրիքը: Այս կազմակերպությունն օգնում է երեխաներին: Ընթրիքի սպասված հյուրերն էին թագավորական ընտանիքի նորապսակները` դուքս եւ դքսուհի Վիլյամն ու Քեթրինը: Միջոցառումը եզրափակվեց Վիլյամի հանդիսավոր խոսքով: William & Kate Լուսանկարներում Վիլյամն ու Քեթրինն անչափ էլեգանտ տեսք ունեն: Աշխարհահռչակ դիզայներները եւս մեկ անգամ շեշտեցին դքսուհու նրբագեղությունը, ով երեկոյի ընթացքում կրում էր “Jenny Packham” նորաձեւության տան զգեստը: Բացի նորապսակներից, երեկոյին ներկա էին նաեւ դերասան Քեւին Սթեյսին, դերասանուհի Լիզ Հերլին եւ այլք: Այս հանգստյան օրերը Վիլյամն ու Քեթրինն անց են կացնելու հարազատների հետ: Անգլիայի թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ նրանք նշելու են տատիկի` Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW