“Կատաղի ցուլը” պարտության է մատնել Մբամբային Վիկ Դարչինյանը միավորների բացարձակ առավելությամբ այսօր` սեպտեմբերի 3-ին, հայրենիքում հաղթանակ է տարել Էվանս Մբամբայի նկատմամբ: IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կրկին նվաճած “Կատաղի ցուլի” եւ հարավաֆրիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մենամարտը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: “Մտածում էի` շոուն սիրուն լինի: Արեցի ամեն ինչ, միայն նոկաուտը չեղավ. շտապում էի մի քիչ”,- մարտից անմիջապես հետո ասաց Վիկ Դարչինյանը: Վիկ Դարչինյանը ռինգ է բարձրացել Թաթա Սիմոնյանի` հենց բռնցքամարտիկին նվիրված երգի ներքո: Ի դեպ, երգիչը եւս Համալիրում էր: Մենամարտին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում եւ նվիրեց իր գոտին հայ անվանի բռնցքամարտիկը: “Նպատակս էր Հայաստանում Աշխարհի առաջնություն կազմակերպել ու շատ ուրախ եմ, որ այն կայացավ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Աշխարհի գոտին ուզում եմ նվիրել մեր նախագահին` Սերժ Սարգսյանին: Ուզում եմ բռնցքամարտի դպրոց կառուցել: Ես հասել եմ բարձունքների, ուզում եմ օգնել հայաստանցի բռնցքամարտիկներին”, - ասաց Վիկ Դարչինյանը: Հիշեցնենք, որ Էվանս Մբամբան մինչ օրս ունեցած 19 մենամարտում միայն մեկ պարտություն էր կրել: 29-ամյա հարավաֆրիկացին, ինչպես որ ցանկանում էր, մտավ բռնցքամարտի պատմության մեջ, բայց պարտությամբ:): “Հայաստանն ընդդեմ աշխարհի” բռնցքամարտի մրցաշարի շրջանակներում հանդես եկած առաջին եւ երկրորդ զույգերի մենամարտերի ժամանակ երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ են տարել նաեւ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Հովհաննես Ժամկոչյանն ու Ազատ Հովհաննիսյանը: Չորրորդ զույգի մենամարտը եւս ավարտվել է հայի հաղթանակով:): Գաբրիել Տոլմաջյանը 6 միավորի առավելությամբ (60:54 հաշվով) հաղթանակ է տարել Եվգենի Ֆեոդորովի նկատմամբ: Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ պաշտպանել էր նաեւ այս ապրիլի 24-ին`մենամարտելով Յոնի Պերեսի հետ: Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես եկող անվանի բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել գոտու վրա «1915» գրությամբ` աշխարհին հիշեցնելու Հայոց ցեղասպանության մասին: “Հայաստանն ընդդեմ աշխարհի” մրցաշարի մանրամասներն ու մենամարտերի ընթացքում մեր լուսանկարչի արած ֆոտոշարքը BRAVO.am-ը կներկայացնի առաջիկայում: BRAVO.am-ը շնորհավորում է “Կատաղի ցուլ” Վիկին, հայ մյուս բռնցքամարտիկներին ու բոլոր հայերիս հաղթանակի կապակցությամբ:): BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: