×


Վիտալի Մուրաշկին

Վիտալի Մուրաշկին

Ղազախստանցի լուսանկարչի առաջին ցուցահանդեսը Երեւանում “Կենդանի արահետներ քարե ջունգլիներում’’ խորագրի ներքո այս օրերին “Ակադեմիա” պատկերասրահում ցուցադրվում են ղազախստանցի երիտասարդ լուսանկարիչ Վիտալի Մուրաշկինի լուսանկարները: Vitali Murashkin Կենսուրախ, ոճային եւ շփվող լուսանկարիչը բացատրում է խորագիրը` նշելով, որ այն ամենն, ինչ շրջապատում է մեզ, վերածվել է քարե ջունգլիների, լուսանկարչի խնդիրն էլ  կայանում է հենց նրանում, որ ուշադիր լինի, գտնի եւ նկատի այն, ինչ կենդանի է, գեղեցիկ եւ կարող է ոգեշնչել մյուսներին: Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 60 լուսանկար, որոնք արվել են տարբեր երկրներում` Անգլիայում, Ֆրանսիայում, Ղազախստանում, Միացյալ Միացյալ Նահանգներում, Թուրքիայում: Երիտասարդ լուսանկարչի աչքից չի վրիպել նաեւ Հայաստանը: Նա առաջին անգամ Երեւան է ժամանել դեռեւս 2009 թվականին եւ սիրահարվել մեր քաղաքին: Exibition Երեւանում արված մի քանի նկար, որոնցում պատկերված են խաչքար, ցայտաղբյուր եւ Արարատը, Վիտալիի ներկայացրած աշխատանքների շարքում են: Յուրաքանչյուր լուսանկար ներկայացնում է երկրների գեղեցիկ եւ յուրահատուկ կողմերը, որ նա դիտարկում է արվեստագետի հայացքով: Լուսանկարներում տեսնում ենք այդ երկրների ռոմանտիզմն ու փիլիսոփայությունը, մշակույթների լավատեսական կողմերը: Լուսանկարիչը մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին` փորձելով որսալ վառ զգացմունքներ, բարձր տրամադրությունն ու աշխարհի գեղեցկությունը: Իր լուսանկարների միջոցով Մուրաշկինը փորձում է ցույց տալ, որ, մարդիկ,  ընդհանուր առմամբ, նման են միմյանց, բոլորն էլ գեղեցիկ են ու յուրահատուկ: Իսկ ազգությունների միջեւ տարբերությունն ավելի է գեղեցկացնում ու հարստացնում աշխարհը: Exibition Վիտալին ծնվել է Ալմաթիում, մասնագիտությամբ երգիչ է, զբաղվել է նաեւ լրագրությամբ: 29-ամյա Մուրաշկինը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 21 տարեկանից, իսկ որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ սկսել է աշխատել դրանից 4 տարի հետո: “Լուսանկարը սնուցում է երեւակայությունը: Այն մտորելու աղբյուր է եւ խթանում է դիտողին խորհել եւ հասկանալ` ինչն է ստիպել լուսանկարչին ֆիքսել հենց տվյալ պահը, եւ արդյունքում ո՞ւր կարող է տանել այդ պահը: Կա անցյալ, որը մենք կարող ենք տեսնել լուսանկարներում եւ պատկերացնել, կա նաեւ ապագայի երազ, որը կարող ենք միայն հուսալ”,- պատմում է Մուրաշկինը: Ղազախստանցի լուսանկարիչ Վիտալի Մուրաշկինի աշխատանքները հասցրեք տեսնել մինչեւ հոկտեմբերի 9-ը: Ի դեպ, լուսանկարները նաեւ վաճառվում են:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW