Հայազգի աստղը նախագահի սրտով չէ:) Քարդաշյան քույրերը “զավթում” են դեռահասների ուղեղները` ազդելով նրանց մտածելակերպի վրա: Սա որոշ մարդկանց բացարձակ դուր չի գալիս: Օրինակ` հենց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:): ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է, որ իր ամուսնուն դուր չի գալիս, երբ դստրերը դիտում են Քարդաշյանների ռեալիթի-շոուն. “Իսկ ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե աղջիկներս ինչպես կընկալեն այդ շոուն, ինչ դասեր կքաղեն: Եվ եթե դիտումից հետո նրանք ասում են, որ այն խենթություն էր, ես համակերպվում եմ նրանց` այս շոուի հանդեպ հետաքրքրվածությամբ”: Բացի դրանից, Միշելը պատմել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր դստրերը` 10-ամյա Սաշան եւ 13-ամյա Մալին, մաքսիմալ հասարակ կյանքով ապրեն, սակայն առաջին տիկնոջ խոսքերով` դա “այնքան էլ հեշտ չէ, երբ բնակվում ես Սպիտակ տանը` ԶԼՄ-ների ուշադրության թիրախում”: “Խնդրում եմ մտերիմերիս, որ երեխաներիս պահվածքում անսովոր բան նկատելու դեպքում ինձ, անպայման, տեղեկացնեն: Ես եւ նախագահը երջանիկ ենք, որովհետեւ հիասքանչ աղջիկներ ունենք: Իսկ երբ քո հարազատներն առողջ են, քունդ էլ հանգիստ է լինում”,- նշել է Միշելը: Օբամայի կինը սպորտի եւ ակտիվ կենսակերպի ջատագով է: Նա զբաղվում է հասարակական գործունեությամբ, դաստիարակում է դստրերին, շփվում լրատվամիջոցների հետ: Իսկ այդ ամենից հետո Միշելին հանգստացնում են տաք լոգանքը եւ շոկոլադը: “Երբ զգում եք, որ հանգստի կարիք ունեք, պարզապես լոգանք ընդունեք եւ շոկոլադ կերեք: Դա կօգնի ձեզ, հավատացեք”,- համոզված է Միացյալ Նահանգների առաջին տիկինը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: