×


ՖԱՖ

ՖԱՖ

“Տղերք ջան, հավատում ենք ձեզ. հաղթելու ենք” Էդգար Պետրոսյանը ֆուտբոլից շատ ֆուտբոլի երկրպագման պրոցեսն է սիրում: ՖԱՖ-ի հիմնադիր անդամը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆանատներից է ու այս ամիս իր էմոցիաները արտահայտելու մեծ առիթ ունի:): FAF Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք “Եվրո-2012”-ի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպման մասին ֆուտբոլասերները, անկասկած, գիտեն: Խաղին մեծ էնտուզիազմով պատրաստվում է նաեւ ՖԱՖ-ը` հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորումը:): Ֆան-ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին կոչ է անում խաղի օրը` ժամը 16:00-ին ՖԱՖ-ի կազմակերպած երթին միանալ. “Հավաքվելու ենք Օպերայի մոտ` Արամ Խաչատրյանի արձանի հարեւանությամբ, ներկվելու ենք եռագույնի գույներով, բարձրացնելու ենք դրոշներն ու Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվելու դեպի “Հանրապետական” ստադիոն”: FAF “Հայեր, հայեր, հայեր, մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք”: Այս ու նման շատ այլ վանկարկումներով, ինչպես նաեւ զուռնա-դհոլով ՖԱՖ-ը խաղի ժամանակ կխլացնի ռուս երկրպագուների ձայնն ու կոգեւորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տղաներին:): ՖԱՖ-ը 90 րոպե ոտքի վրա կերկրպագի:) Հայկական առաջին ճակատի “կորիզը” մարտի 13-ին, սպասվող խաղին ընդառաջ, “Հանրապետական” ստադիոնում դհոլի նվագակցությամբ փորձ էր անում:): “Մենք չենք գալիս ֆուտբոլ դիտելու, մենք գալիս ենք երկրպագելու”,- Bravo.am-ին ասաց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Գրիգոր Բարսեղյանը: Grigor Barseghyan Ի դեպ, արդեն չորս տարեկան ՖԱՖ-ը կանոնադրություն ունի, որին պարտավոր են հետեւել ակումբի բոլոր անդամները: “Կարեւորը` պետք  է 90 րոպե ոտքի վրա երկրպագենք մեր հավաքականին: Երկրորդ` պետք է պահպանել ՖԱՖ-ի անդամի կեցվածք` երգելով, օրինակ ծառայելով մյուս երկրպագուներին, չհայհոյելով”,- նշեց Գրիգոր Բարսեղյանն ու հավելեց. “Հայկական առաջին ճակատում որպես գրանցված անդամ այսօր մոտ 220 հոգի ենք: Խաղերի ժամանակ մեզ են միանում ՖԱՖ-ի անդամների ընկերներն ու հարազատները, շատ ավելի մեծ քանակ ենք կազմում: Նրանք էլ մեզ պես սկսում են երկրպագել”: Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ ՖԱՖ-ը պատրաստվում է աննախադեպ չափսերի պլակատով ներկայանալ. “Տարբեր լոզունգներով, պատկերներով պոստերներ ունենք, որ միշտ պահում ենք, դրանք կլինեն, գումարած` այս մեծ պլակատը”: FAF “Բոլորս միավորվել ենք մեկ նպատակի շուրջ` աջակցել հայկական ֆուտբոլին, մեր Հայաստանի հավաքականին: Ուզում ենք հայերի շրջանում երկրպագելու մշակույթ ձեւավորվի”,- ասաց ՖԱՖ-ի հիմնադիրներից Էդգար Պետրոսյանը: Ֆուտբո՟լ, թե՟ ֆուտբոլիստներին սիրել. իգական սեռի խնդիրը:) Ամալյա Գրիգորյանի խոսքերով` առաջին աղջիկն է, որ ՖԱՖ-ի անդամ է դարձել հենց ֆան-ակումբի հիմնադրման ժամանակ:): Ապագա քաղաքագետը չի ցանկանում, որ ֆուտբոլը քաղաքականացվի, նշում է` ինչքան էլ բազմազբաղ լինի, ֆուտբոլի համար ժամանակ կգտնի. “Աղջիկները ոչ մի բանով չեն զիջում տղաներին, որովհետեւ նույն էմոցիաները մեր մեջ են. 90 րոպե բոլորին հավասար կանգնած երկրպագում ենք: Խաղի ընթացքում կարող ենք շատ ակտիվ ֆուտբոլիստի անունը գոռալ: Սպասողական վիճակը ահավոր է, խաղին երկու շաբաթ է մնացել, ես ամեն օր երազումս այն տեսնում եմ. ահավոր է:)”: ՖԱՖ-ից Արուսյակ Մխիթարյանն էլ նշեց՝ ֆան-ակումբի անդամների 30-ից 40 տոկոսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: FAF “Աղջիկները ֆուտբոլ չեն սիրում, այլ` ֆուտբոլիստներին: Նրանց համար են գալիս մարզադաշտ, բայց մենք այդ աղջիկներից չենք, տարբերվում ենք նրանով, որ սիրում ենք մեր հավաքականը, մեր երկիրը, խաղի մեջ արվեստ ենք տեսնում”,- ասաց Ամալյան: ՖԱՖ-ը կանգնած է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողքին ցանկացած դեպքում: “Մեր թիմի հետ կիսում ենք եւ հաջողությունները, եւ  անհաջողությունները: Պարտությունը ծանր չի տանի մենակ անտարբեր մարդը: Անտարբեր լինել հավաքականի հանդեպ, նույն է` անտարբեր լինել երկրի հանդեպ, որովհետեւ հավաքականը ներկայացնում է երկիրը: Բայց հիասթափությունը շուտ անցնում է. գնում ենք առաջ, նայում` դեպի ապագան: Հիմա մեր հավաքականը Եվրոպայում միջինից բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում: Շատ երիտասարդ է, դա ամենակարեւորն է: Հիմք է դրված մի հավաքականի, որ կարող է յոթ-ութ տարի հաջողությամբ հանդես գալ”,- Bravo.am-ին ասաց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Գրիգոր Բարսեղյանը: “Գոլ խփեք, տղերք ջան, մենք հավատում ենք ձեզ: Հաղթելու ենք”,- վանկարկում է ՖԱՖ-ը ու կոչ անում սպասվելիք խաղին ներկայանալ եռագույնի գունային գամայում հագնված եւ ՀՀ հիմնի բառերի լավ իմացությամբ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW