×


Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երեւանում

Արդեն երրորդ շաբաթն է, որ «Ցերեբրում» վիրտուալ Երեւանում կազմակերպվում են մշակութային ժամանցային միջոցառումներ։ Միջոցառումների ընթացքում կատարողները եւ հանդիսատեսը հաղորդակցվում եւ կիսվում են զգացողություններով վիրտուալ իրականության ժանրի կանոններին համապատասխան՝ իրենց անհատական ավատարների միջոցով։

Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում, որտեղ եւ տեղակայված է «Ցերեբրում» վիրտուալ Երեւանը։ Այն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում՝ հավակնելով դառնալ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման ամենանորարար հարթակը մեր երկրում։


Առաջին միջոցառումը, որն, ի դեպ, Հայաստանում ընդհանրապես առաջինն էր այդ ձեւաչափում, տեղի ունեցավ փետրվարի 29-ին․ 3.33 խմբի համերգն էր։ Երկրորդն արդեն սթենդափ-շոու էր՝ հումորիստներ Էդո Հովսեփյանի, Արմեն Սարգսյանի եւ Անդրանիկ Համբարձումյանի կատարմամբ։ Այն անցկացվեց մարտի 15-ին։ Իսկ երրորդը Իվետա Մուկուչյանի մենահամերգն էր, որը կայացավ մարտի 22-ին։

«Ցերեբրում» վիրտուալ Երեւանը հնարավոր է դարձնում նաեւ միջոցառումների ընթացքում հանդիսատես-արտիստ ինտերակտիվ շփումը․ մասնակիցները կարող են հարցեր ուղղել կատարողներին եւ բավարարել իրենց հետաքրքրությունը։ Fastexverse-ը մտադիր է ամեն շաբաթ հնարավորություն տալ հասարակությանը հետաքրքիր ժամանց ունենալ «Ցերեբրում» վիրտուալ Երեւանում։ Սա լավ առիթ է՝ մետավերսը բացահայտելու, թվային մարքեթինգի ժամանակակից գործիքակազմին տիրապետելու եւ միեւնույն ժամանակ ուրախ վիրտուալ ժամանակ անցկացնելու համար։ Ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։



Իրականի հետ համեմատությամբ՝ վիրտուալ միջոցառումների տոմսերն էապես մատչելի են եւ հասանելի բոլորին։ Ընդ որում, առաջին միջոցառումից մինչեւ վերջինը, որն ընդգրկում է շուրջ երեքշաբաթյա միջակայք, մասնակիցների թիվը դինամիկ աճ է գրանցել․ եթե առաջին համերգին մասնակցել է շուրջ 130 հանդիսատես՝ իր անհատական ավատարով, ապա վերջին՝ Իվետա Մուկուչյանի համերգի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է։

Հաջորդիվ «Ցերեբրում» վիրտուալ Երեւանում սպասվում է Aram MP3-ի վիրտուալ մենահամերգը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին