×


BRAVO.am-ը ներկայանում է նոր եւ ոճային դիզայնով

Սիրելի ընթերցողներ, BRAVO.am-ը վերագործարկվել է, ինչը նշանակում է, որ  այսուհետեւ շոուբիզնեսյան եւ մշակութային անցուդարձին մեր կայքում հետեւելը կլինի առավել հաճելի եւ հարմարավետ:

BRAVO.am-ի նորացված տարբերակն աչքի է ընկնում ժամանակակից, դինամիկ, ոճային դիզայնով եւ տեխնոլոգիական լուծումներով` համապատասխանելով միջազգային ներկայիս չափանիշներին:   

Ամբողջովին թարմացված կայքում նյութերի մատուցումը եւս նորովի է կատարվում: Վստահ ենք, կգնահատեք այն փոփոխությունները, որոնք կապված են հատկապես վիզուալ շարքի` լուսանկարների, տեսանյութերի հետ:):

BRAVO.am-ն իր նոր լուծումների շնորհիվ առավել նպաստավոր եւ շահավետ հարթակ կդառնա նաեւ իր գովազդային գործընկերների համար. ավելացվել են գովազդային նոր հարթակներ:

Դիզայնը մշակել է Վահան Բալասանյանը:

BRAVO.am-ը Մեդիամաքս ինտերնետ հոլդինգի՝ երիտասարդական լսարանին ուղղված նախագիծն է, գործարկվել է 2009 թվականի հոկտեմբերին: Այն Հայաստանի առաջատար լրատվական հարթակն է, որը պատմում է հայ եւ արտասահմանյան աստղերի, շոու բիզնեսի եւ մշակութային իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ, մենք երբեք չենք հատում սահմանը, որից այն կողմ սկսվում է «դեղին մամուլը»:

2011 թվականին BRAVO.am-ը ստացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի գլխավոր` «Գրան Պրի» մրցանակը, ինչպես նաեւ լավագույնը ճանաչվեց «Էլ. զվարճանք» անվանակարգում:

BRAVO.am-ում շեշտը դրվում է բովանդակության վրա. մեր նյութերի գերակշռող մասը հեղինակային է, ֆոտոշարքերի 90%-ը եւս պատրաստում են մեր լուսանկարիչները: Մեր թիմը ջանք չի խնայում մատուցել բովանդակալից թարմ եւ հավաստի տեղեկատվություն, ինչի արդյունքում ձեռք են բերել ամենակարեւորը՝ ընթերցողների վստահությունն ու համակրանքը:

Նոր դիզայնով ու այլ փոփոխություններով BRAVO.am-ի հետ ծանոթանալու համար առաջարկում ենք հենց հիմա ուսումնասիրել կայքը:

Բարի ժամանց :)

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին