×


«Բենն իրականում էլ է նյարդերիս հետ խաղում». Իրինա Այվազյան

«Էլենի օրագիրը» սերիալից Իրինա Այվազյանը դերասանական կրթություն չունի, բայց շատ է սիրում այս մասնագիտությունը: Հենց այդ սերն է եղել քասթինգների մասնակցելու պատճառն ու հեռուստատեսությունում հայտնվելը: Անուշիկի դերակատարը BRAVO.am-ին պատմել է անցած ուղու, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների, ընտանիքի եւ անձնականի մասին:

«Հնարավոր է՝ քայլեր ձեռնարկեմ»
Այժմ սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում, իսկ իրականում միշտ երազել եմ դերասանուհի դառնալու մասին: Տարբեր քասթինգների եմ մասնակցել եւ հայտնվել հեռուստաեթերում: Շատ եմ ուզում նաեւ դերասական կրթություն ստանալ, հնարավոր է՝ քայլեր ձեռնարկեմ, ծրագրերումս կա, բայց չգիտեմ՝ ինչքանով կկարողանամ իրագործել:

Իրինա Այվազյանը


«Ես այդպիսին չեմ»
Անուշիկի կերպարն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ, որովհետեւ շատ բարդույթավորված, միամիտ աղջիկ է, ով, ուղղակի կողքից կարծիքներ լսելով, մոլորվում եւ փակվում է իր մեջ: Ես այդպիսին չեմ: Ամեն ինչին պետք է շատ թեթեւ եւ հումորով մոտենալ, վերջիվերջո, Անուշիկ ջան, քաշը լուծվող խնդիր է:): Իրականում եղել են օրեր, որ ինքս ինձ ինչ-որ բաներից զրկել եմ, չեմ կերել, բայց որ սովամահ լինեմ, նման դեպքեր չեն գրանցվել: Ի դեպ, ես քչակեր եմ, բայց շատ քաղցրակեր:

«Սիրավեպի մասին չեմ լսել»
Բենի հետ շատ-շատ լավ հարաբերություններ ունենք: Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում է նյարդերիս հետ խաղում: Իհարկե, շատ պարտավորեցնող է, երբ մեկնաբանություններ եմ կարդում, որ մեր զույգի համար են շատերը դիտում սերիալը, որից ես հաճախ բարդույթավորվում եմ, չգիտես ինչու: Դեռ չեմ լսել, որ իմ եւ Բենի դերակատարին իրականում էլ սիրավեպ վերագրեն, կարեւորն էլ դա է:):

Բեն Ավետիսյանը եւ Իրինա Այվազյանը


Ընտանիքը
Ապրում եմ հայրիկիս, մայրիկիս, եղբորս եւ շանս հետ: Հայրս նկարիչ, քանդակագործ է, մայրս` ինժեներ, եղբայրս դեռ սովորում է, իսկ շնիկիս մասին էլ չխոսեմ:):

Անձնականի մասին
Անձնականիս մասին առայժմ կլռեմ: Ոչ թե չեմ սիրում խոսել այդ մասին, այլ կարծում եմ՝ մարդու անձնականն այնքան ժամանակ պետք է մնա անձնական, մինչեւ ամեն ինչ ափերից դուրս գա եւ բացահայտ երեւա: Բացի դա, ես դեռ պատրաստ չեմ այդքան բաց լինել հանրության առաջ: Շատ փակ մարդ եմ: Եթե իմացաք, որ ընտրյալ ունեմ, ուրեմն ափերից դուրս է եկել ամեն ինչ:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իրինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին