×


«Երեխայիս սրտի բաբախը լսելիս հուզվել էի». Արթուր Պետրոսյանը շուտով հայր կդառնա

Արթուր Պետրոսյանի երջանկությանը սահման չկա. կինը շուտով նրան դուստր կպարգեւի: «Սոնան շատ անհամբեր է, հղիության մասին իմանալուն պես միանգամից ինձ հայտնեց: Առաջին անգամ երեխայիս սրտի բաբախը լսելիս նույնիսկ հուզվել էի»,- BRAVO.am-ին պատմել է Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանը:

Ամուսիններն աղջնակին Եվա են անվանակոչելու.«Փոքրիկի սեռի հետ կապված երբեք նախապատվություն չենք ունեցել, բայց ներքուստ երազում էի աղջիկ ունենալու մասին: Դեռ չգիտեինք հղիության մասին, երբ Սոնան ինձ ասաց՝ եթե Աստված մեզ աղջիկ պարգեւի, կցանկանա, որ անունը Եվա դնենք, ինչը նշանակում կյանք»:

Սոնան


Զույգը փոքրիկին անհրաժեշտ իրերի գնումների մեծ մասն արդեն իրականացրել է. «Կինս ամեն բան պատրաստել է, գեղեցիկ հագուստներ, անհրաժեշտ իրեր է գնել: Ես շատ չեմ միջամտում գնումներին, միայն փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նրան»,- եզրափակել է Արթուրը:

Արթուր Պետրոսյանը՝ կնոջ հետ


BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է ցանկանում Սոնային եւ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մայրանալ:):

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին