×


Հայ լրագրողները կբացահայտեն հյուրընկալ Եգիպտոսը

Հայաստանյան լրատվամիջոցների 30 ներկայացուցիչներ մարտի 1-8-ը կբացահայտեն Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Շարմ Էլ Շեյխը։

Լրագրողների ճանաչողական այցը կազմակերպել են եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը:


Ճանաչողական այցի ընթացքում լրագրողները կծանոթանան Շարմ Էլ Շեյխում հանգստյան համար առաջարկվող հնարավորություններին եւ կայցելեն տուրիստական հետաքրքիր վայրեր:

Հիշեցնենք, որ AIR CAIRO ավիաընկերությունը 2017 թ-ից կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին