×


«Շատ երջանիկ ենք». Մարինա Գրեգի մեղրամսի լուսանկարները

Մարինա Գրեգի հարսանիքի մասին պատմել ենք: Հաղորդավարուհին ու սիրելին հարսանեկան ճամփորդության համար ընտրել են Բալին: Թե ինչպես է անցել մեղրամիսը, ինչ տպավորություններ ունեն ինդոնեզական կղզուց, Մարինան պատմել է BRAVO.am-ին:

Մարինա Գրեգը


«Մի քանի ուղղություն էինք քննարկում՝ Հունաստան, Դոմինիկյան Հանրապետություն, Բալի: Չնայած երկար թռիչքներից իմ վախին՝ ես եւ ամուսինս ընտրեցինք Բալին, քանի որ այն ռոմանտիկ եւ էկզոտիկ վայր է»,-նշել է նա եւ ավելացրել.«Շատ եմ լսել նորապսակներից, թե 2 շաբաթ երկուսով ձանձրալի է, պետք է հետաքրքրություններ փնտրել, անկեղծ ասած՝ մենք չնկատեցինք՝ ինչպես անցավ ժամանակը, եւ եւս մեկ շաբաթ կմնայինք այստեղ»:

Մարինա Գրեգն՝ ամուսնու հետ


Երկու շաբաթվա ընթացքում նորապսակները հասցրել են լինել հետաքրքիր մի քանի վանքում եւ տեսարժան վայրերում.«Նաեւ ակումբներ ենք հաճախել, իսկ մնացած ժամանակն անցկացրել ենք օվկիանոսը եւ արեւը վայելելով: Մենք շատ լավ ընկերներ ենք եւ միասին ժամանակն իսկապես շատ հետաքրքիր է անցնում ՝ ուր էլ լինենք: Բալին եւս բացառություն չէ»:

Մարինա Գրեգը


Հաղորդավարուհին նշել է՝ վերադառնում են դրական լիցքերով, վառ ու ջերմ հիշողություններով.«Հանգստից եւ հարսանեկան խառնաշփոթից հետո կվերադառնանք մեր ռիթմին. յուրաքանչյուրս կանցնի իր աշխատանքին: «Ռադիո Մարշալ»-ում կմեկնարկի նոր եթերաշրջանը: Նաեւ արդեն կսկսեմ իրագործել մի քանի նոր միտք, որոնք հետաձգել էի հարսանիքի առիթով: Ամեն ինչ նոր է, հետաքրքիր, շատ երջանիկ ենք, ինչն անփոխարինելի զգացողություն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW