×


«Երբեք չեմ մոռանա ապրումներս»՝ Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը դուստր կունենան

Արթուր Հակոբյանի եւ Սվետլանա Բոսնոյանի համար տարին սկսվելու է ուրախ իրադարձությամբ: Փետրվարին լոսանջելեսաբնակ ամուսինները ծնողներ կդառնան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու հայտնել, որ դուստր են ունենալու:

«Շատ անհամբեր ենք, արդեն օրերն ենք հաշվում, թե երբ ենք ապրելու ծնող լինելու բերկրանքը: Քիչ մնաց մեր արքայադստեր լույս աշխարհ գալուն»,- նշել է ապագա մայրիկը եւ հավելել.«Երկուսիս համար էլ երեխային սեռը կարեւոր չէր. երազում ենք առողջ բալիկ ունենալու մասին»:

Սվետլանա Բոսնոյանը


Առաջնեկի համար անհրաժեշտ գնումները զույգն արդեն կատարել է.«Այս մասին խոսելիս ամեն անգամ հուզվում եմ եւ ժպիտ է իջնում դեմքիս, որովհետեւ ամենաառաջին գնումը մեր ապագա բալիկի համար կատարել է Արթուրը, այն էլ Կանադայում կայացած ելույթից վերադառնալիս: Երբեք չեմ մոռանա ապրումներս, երբ ամուսինս ճամպրուկից հանեց նորածնի գուլպաներ եւ շապիկ: Հետո, իհարկե, շատ ավելի մեծ գնումներ արեցինք միասին, բայց այդ առաջինը յուրահատուկ էր: Ինքս շատ առիթ չեմ ունենում զբաղվել գնումներով, քանի որ մայրիկս այնքան է ոգեւորվել տատիկ դառնալու հանգամանքից, որ թվում է՝ մոլերի մանկական բաժիններն արդեն դատարկել է եւ նվիրել մեզ»:

Սվետլանա Բոսնոյանը


Խոսելով աշխատանքից՝ Սվետլանա Բոսնոյանը նշել է.«2018-ից մեծ սպասումներ ունենք, եւ ոչ միայն անձնական, այլ նաեւ գործնական: Արթուրը շատ ակտիվորեն զբաղվելու է Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգին պատրաստվելով, ես էլ հեռուստատեսային նոր նախագծի մասնակցելու առաջարկ ունեմ, որն արդեն ընդունել եմ: Ճամփորդական նոր ձեւաչափի հաղորդում եմ վարելու»,-եզրափակել է նա:

BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն է ցանկանում հաղորդավարուհուն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին