×


Անահիտ Կիրակոսյանի որդու 1-ամյակն ու կնունքը` հայտնի ընկերների հուզիչ անակնկալներով

Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանն իրենց կրտսեր որդու՝ Մհերի մեկամյակի օրը կազմակերպել են նաեւ փոքրիկի մկրտության արարողությունը: BRAVO.am-ը ներկա է եղել եկեղեցական ծիսակարգին, լուսանկարել ենք նաեւ դրան
հաջորդող խնջույքի հետաքրքիր դրվագները:

Փոքրիկ Մհերի մկրտությանը


«Կարծես ավանդույթ է դարձել 1-ամյակի օրը մկրտել մեր բալիկներին: Հայկին էլ ենք կնքել իր առաջին տարեդարձի օրը՝ Լաուրայիս եւ Աննայիս հետ: Շատ եմ կարեւորում այդ փաստը, ուղղակի ավելի շուտ չենք կարողացել կազմակերպել երեխաների մկրտության արարողությունը»,-նշել է Անահիտը:

Փոքրիկ Մհերը մկրտվել է Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ կնքահոր պարտականությունները ստանձնել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: «Նա մեր ընտանիքին շատ մոտ եւ հարազատ մարդ է: Արդեն մի քանի տարի է՝ մտերիմ ենք նաեւ ընտանիքներով»,-ասել է Անահիտը:

Փոքրիկ Մհերի մկրտությանը


Դերասանուհու խոսքով` տղան ողջ օրվա ընթացքում իրեն շատ լավ է պահել. «Չէի ասի, որ ջուր շատ է սիրում, բայց արարողակարգի ժամանակ կարծես զգացվում էր Աստծո տան կախարդական շունչը, ոչ մի ձայն չհանեց, միայն հետաքրքրությամբ հետեւում էր` ինչպես են իրեն օրհնում, մեռոն քսում: Բոլոր հյուրերը եւս ապշած էին նրա խելոք պահվածքից»:

Անահիտ Կիրակոսյանի որդու մեկամյակին


Տարեդարձի եւ մկրտության առթիվ դերասանուհու ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպել եւ առիթը նշել ռեստորանային համալիրներից մեկում.«Հյուրերը մեր բարեկամներն էին, բարին կամեցողները, ընկերները, աշխատանքային գործընկերներն ու մտերիմները: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Առավոտը Շանթում» ծրագրի իմ գործընկերներին, թատրոնիս թիմին եւ «Հումորի լիգայի» անձնակազմին: Արամ Մելիքյանն այնպիսի անակնկալ կատարումներ նվիրեց, որ մինչեւ հիմա բոլոր հյուրերը տպավորված են: Թատրոնիս ընկերները երգեցին քառաձայն Հորովելը, Կոմիտաս: Շատ լավ անցավ խնջույքը, հյուրերը չուզելով էին տուն գնում»:

BRAVO.am-ը շնորհավորում է փոքրիկ Մհերին` մաղթելով առողջ, անհոգ մանկություն եւ կանաչ մեռոն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին