×


Արտաշես Մխիթարյանի ընտանիքը

Արտաշես Մխիթարյանի որդու ատամհատիկի լուսանկարները

Արտաշես Մխիթարյանի ընտանիքին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Փոքրիկ Մաքսն արդեն մեկ ատամիկ ունի, եւ 7 ամսականի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա ատամհատիկի արարողությունը՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

Դրամատիկական թատրոնի դերասանի խոսքով՝ որդին մեծ դժվարությամբ դեռեւս միայն մեկ ատամիկ է ծակել.«Հուսանք՝ մյուս ատամներն ավելի հեշտ կգան՝ առանց ջերմության եւ բարդությունների»:

Արտաշես Մխիթարյանի ընտանիքը


Արտաշեսը պատմել է, որ բուն արարողությունը տանն են կազմակերպել, որից հետո առիթը հյուրերի հետ նշել են մանկական ժամանցի վայրերից մեկում. «Կոնֆետների մեջ տեղադրված էին տարբեր գրությամբ թղթիկներ, եւ մեր որդին ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը: Տեսնենք՝ ապագայում ինչ կորոշի, կարեւորը` լինի իր սիրած աշխատանքն ու հաճույքով զբաղվի դրանով»:

Առողջ ատամիկներ ենք մաղթում Մաքսին:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտաշես Մխիթարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին