×


Արտավազդ Ամիրյանը՝ դստեր հետ

Արտավազդ Ամիրյանի 32-ամյակը Գլենդելում՝ հայկական ձեւով

Արտավազդ Ամիրյանը դարձել է 32 տարեկան: Թե օվկիանոսի հակառակ կողմում ինչպես է անցկացրել տոնական օրը, ինչու է երկու օր նշել, ինչ երազանքներ ու ցանկություններ ունի, հաղորդավարը պատմել է BRAVO.am-ին:

«Միացյալ Նահանգներում այնպես է ստացվում, որ երկու օր ես նշում ծննդյանդ օրը. մեկը Հայաստանի ժամանակով, մյուսն՝ այստեղի: Մի խոսքով՝ օրս սկսվել է շատ տոնական եւ խոստումնալից»,-պատմել է ընտանիքի հետ Գլենդելում բնակվող Արտավազդն ու հավելել.«Կեսգիշերին կինս անակնկալ մատուցեց տորթի, գինու եւ նվերների տեսքով, իսկ հաջորդ օրն արդեն եղբորս, ընկերներիս հետ նշեցինք տանը՝ հայկական խորովածով, հայկական տրամադրությամբ եւ հայկական երգերով»:

Արտավազդ Ամիրյանը՝ կնոջ հետ


Շնորհավորանքների պակաս հոբելյարն օրվա ընթացքում չի ունեցել: Նրան շնորհավորել են Հայաստանի ընկերները, հարազատները, իսկ առավոտյան՝ աղջիկը.«Մեր կյանքում անակնկալները շատ-շատ են, ինձ համար ամենամեծ անակնկալն ու սպասված նվերը կնոջս եւ աղջկաս շնորհավորանքներն էին»:

Արտավազդի խոսքով՝ մի քանի տարի է՝ տորթի մոմերը փչելիս նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ՝ հարազատներս, ընկերներս ու բարեկամներս առողջ լինեն, մեր երկրի սահմանները խաղաղ լինեն եւ օտար երկրում ապրող մեր հայրենակիցները շուտ վերադառնան իրենց հարազատ տները, գտնեն այնտեղ իրենց խաղաղությունն ու հանգիստը, որովհետեւ որքան էլ լավ լինի այլ երկրում, մարդը միայն իր տան մեջ է իրեն հանգիստ զգում: Հայաստան այցելելու ցանկությունս շատ մեծ է: Վստահ եմ՝ չկա այնպիսի մարդ, ով, ապրելով օտար երկրում, ամեն օր ու ժամ չմտածի հայրենիքի ու այնտեղ ապրող հարազատների մասին: Բայց քանի դեռ այստեղ եմ ապրում, կան որոշակի անելիքներ եւ ծրագրեր, դժվարանում եմ ասել, թե առաջիկայում երբ կգանք տուն: Առաջ Աստված, կարծում եմ՝ շուտով»:

Արտավազդ Ամիրյանի դուստրը


Հաղորդավարը խոսել է նաեւ կրկին հայր դառնալու մեծ ցանկության մասին. «Միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր հայկական ընտանիքում ամենաքիչը երեք երեխա պետք է ծնվի, այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ՝ չկա մի այնպիսի տղամարդ կամ հայր, որ չունենա հերթական անգամ հայր դառնալու ցանկություն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արտավազդի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին